Ամեն տարի ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը (International Dance Day), հայտնում է Calend.ruն։
Այդ տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
Ժան-Ժորժ Նովերը (1727 ապրիլի 29 - 1810 հոկտեմբերի 19) բալետմեյստեր Լ. Դյուպրեի աշակերտն է: Նա ելույթ է ունեցել որպես պարող եւ ղեկավարել է Լոնդոնի «Դրուրի-Լեյն» թատրոնի բալետային խումբը:
Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ-ողբերգության սկզբունքները։ 1759 թվականին թողարկվել է նրա հանրահայտ աշխատությունը՝ «Նամակներ պարի ու բալետի մասին», որտեղ Նովերը հիմնավորել էր բալետ-պիեսի սկզբունքները, որոնք մարմնավորվում են մնջախաղի եւ պարի գործուն միջոցներով՝ կոմպոզիտորի, խորեոգրաֆի եւ նկարչի համագործակցությամբ:
Ուստի, ըստ տոնի նախաձեռնողների մտահղացման, տոնի հիմնական գաղափարը պետք է լինի բոլոր ուղղությունների պարերի միավորումը, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ բուն Պարի օրը առիթ է պարի նկատմամբ մեր հարգանքն արտահայտելու, նաեւ դրա ունակությունը հաղթահարելու բոլոր քաղաքական, մշակութային եւ էթնիկական սահմանները, մարդկանց միավորելու՝ հանուն բարեկամության ու խաղաղության, թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։
Նաեւ, իհարկե, այդ օրը ամբողջ պարող աշխարհը՝ օպերայի եւ բալետի թատրոնների կոլեկտիվները, ժամանակակից պարային խմբերը, ժամանակակից պարահանդեսային եւ ժողովրդական պարերի եւ այլ համույթները, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ինքնագործունեության արտիստները կնշեն իրենց մասնագիտական տոնը: Իսկ տոնը նշելու ձեւերը չափազանց բազմակերպ են՝ ավանդական համերգներից ու ելույթներից մինչեւ պարային ֆլեշմոբեր եւ արտասովոր ներկայացումներ:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03