Մալթայի օրդենի իշխան (80-րդ) եւ մեծ մագիստրոս Ջակոմո Դալա Տորե դել Տեմպյո դի Սանգվինետոն 76 տարեկանում մահացել է Հռոմում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Մահվան պատճառն է մի քանի ամիս առաջ ախտորոշված անբուժելի հիվանդությունը: Մինչ նոր մագիստրոսի ընտրությունը օրդենի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի մեծ կոմանդոր Ռույ Գոնսալու դու Վալե Պեյշոտու դե Վիլաշ-Բոաշը:
Կազմակերպությունն ավելի վաղ տեղեկացրել էր մեծ մագիստրոսի ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացման մասին, որն ընտրվել էր 2018 թվականի մայիսի 2-ին: Մալթայի օրդենի մեծ մագիստրոսն ընտրվում է ցմահ:
Օրդենը հիմնադրվել է XI դարում Երուսաղեմում եւ նշանակություն է ձեռք բերել 1113 թվականին Հռոմի պապ Պասկալ II-ի կոնդակով ճանաչվելուց հետո: Նախապես օրդենի կոչումն էր հիվանդներին եւ կարիքավորներին օգնելը, ուստի դեռեւս Երուսաղեմում հիմնադրվել է հոսպիտալ եւ ուխտագնացների համար հյուրընկալության տուն: Այնուհետեւ օրդենի հոսպիտալներ են հայտնվել նախ Հռոդոսում, հետո Մալթայում, որտեղ օրդենը հիմնավորվել է մինչեւ 1798 թվականը: 1834 թվականին օրդենի մշտական կենտրոնակայանը տեղափոխվել է Հռոմ:
Օրդենի մեջ են մտնում 13,5 հազար ասպետներ: Նրա հիմնական գործունեությունն է շարունակում մնալ բարեգործությունը՝ հիմնականում բժշկական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու ոլորտում: Մալթայի օրդենը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ օժտված է ինքնիշխանությամբ, դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 100 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ եւ դիտորդի կարգավիճակով մտնում է 80 միջազգային կազմակերպությունների մեջ: Լինելով կրոնական կաթոլիկական օրդեն՝ կապված է Վատիկանի հետ, չնայած Հռոմի պապի ուղիղ ենթակայության տակ չէ:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44