Արթուր Դանիելյանին անգամ չեն թողել բուժօգնություն ստանալ։ Մեր վերջին ինֆորմացիան նրանից եղել էր այն, որ նա հասել է Առաջին հիվանդանոց, հեսա պետք է մտնի։ Փաստորեն նրան Առաջին հիվանդանոց մտնելուց ձերբակալել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, Facebook-ի ուղիղ եթերում ասել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Դրանով էլ պայմանավորված էր այն հանգամանքը, որ մենք ունեինք տեղեկություն, որ նա մտել է հիվանդանոց ու նաեւ ներսից էին հաստատում, որ նրան այնտեղ տեսել էին։ Ոստիկանությունը թույլ չի տվել, որ Արթուրը ստանա առաջին բուժօգնություն, թեեւ նկարից արդեն ակնհայտ է, որ նա ունի մարմնական վնասվածքներ... Ալեն Սիմոնյանն է ինչ-որ հարցազրույցներ տվել՝ ըստ էության հաստատելով այն, ինչ մենք ենք ասում։ Առաջինը Արթուր Դանիելյանին հարվածել է Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո Արթուր Դանիելյանի կողմից կարելի է որակել, որ տեղի է ունեցել ինքնապաշտպանություն։ Ալեն Սիմոնյանի ասելով՝ ինքը հարվածել է, որովհետեւ իրեն հայհոյել են, բայց մենք տեսանք, որ երեկ իրեն անբարոյականի վաստակ էին ասում, նա ոչ մեկի չէր հարածում, հետո էլ լայվ էր մտնում։ Այս պատմությունը դուք չեք մարսելու»։
ԱՎելի վաղ, Նակալյանը հայտնել էր. «Արթուր Դանիելյանը փողոցում պատահաբար տեսել է Ալեն Սիմոնյանին, ով եղել է ոչ մենակ, նրա հետ եղել է ՊՈԱԿ-ի Հովոն: Ալեն Սիմոնյանը բարևել է, Արթուրը բարևել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուրին: Արթուրը եղել է մենակ: Նրա բոլոր գործողությունները եղել են ինքնապաշտպանությունից դրդրված»։
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը տեղափոխվել է «Էրեբունի» բկ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ Արթուր Դանիելյանին հիվանդանոց գնալու ճանապարհին ոստիկանները բերման են ենթարկել, ավելի ուշ իրենց նախաձեռնությամբ տեղափոխել հիվանդանոց։ Իրավապաշտպանի խոսքով՝ Դանիելյանն ունի բժշկական միջամտության կարիք։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել:
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել է նա:
Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03