Հոնկոնգցի հետազոտողները ներկայացրել են ախտահանման միջոցի նոր տեսակ՝ այն կօգնի նվազեցնել կորոնավիրուսի տարածումը եւ պայքարել ապագա հիվանդությունների դեմ: Հոնկոնգյան գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի (HKUST) գիտնականները մշակել են միջոց, որը կարող է մինչեւ 90 օր ժամկետով պաշտպանել մակերեսները վիրուսից, հայտնում է HighTech-ը: Այժմ չինացի պաշտոնյաները խորհուրդ են տալիս օգտագործել ստանդարտ հականեխիչներ: Դրանք սպանում են SARS-CoV-2 վիրուսը եւ միկրոօրգանիզմների մեծ մասը: Բայց այս պաշտպանությունը կարճատեւ է։ Դրանց հատկությունները նվազում են նյութի գոլորշիացման հետ: Նոր MAP-1 ախտահանող միջոցը լուծում է այս խնդիրը` շատ ավելի երկար պահպանելով ստերիլիզացնող հատկությունները։ Նոր սփրեյը բաղկացած է միլիոն պոլիմերային նանոպարկուճներից, որոնք կպչում են մակերեսներին եւ այնտեղ մնում են հեղուկ-կրիչի չորանալուց հետո: Այս ոչ թունավոր պարկուճները պարունակում են ախտահանիչ միջոց, որը մնում է «կասեցված վիճակում» այնքան, մինչեւ նրան ձեռք տան։ Ձեռքի ջերմությունը կամ խոնավությունը ակտիվացնում են պարկուճը՝ բաց թողնելով ախտահանող նյութը մակերես: Այն արդյունավետ է ոչ միայն կորոնավիրուսի դեմ: MAP-1-ի երկարակեցությունը կտատանվի՝ կախված նրանից, թե որքան հաճախ են շոշափում մակերեսը՝ այն կարող է արդյունավետ լինել մինչեւ 90 օր: Ամենալավը սփրեյն աշխատում է կոշտ մակերեսների վրա`դռան բռնակներ, սեղանի մակերեւույթներ եւ բազրիքներ: Փորձարկումից հետո, որն իրականացրել է HKUST-ը, Germagic ընկերությունը համաձայնել է տարածել MAP-1-ը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33