Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություններ կատարել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է երեք նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու և ծրագրի շրջանակում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ: «Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,-ասաց նա:
Այսպիսով՝ 2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով, իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝ 1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։
Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես, նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմի բարձրացման (մինչև 50 մլն դրամ) միջոցով։
Ըստ հիմնավորման՝ ծրագրում կատարվելիք փոփոխությունը կնպաստի վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03