Առաջարկում եմ, որ մի քանի հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվության վաղեմություն չլինի, այսինքն՝ երբ էլ բացահայտվեց, որ այս կամ այն անձը մեղավոր է տվյալ հանցագործության մեջ, ապա նրան պետք է քրեական պատասխանատվության ենթարկել»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորը ներկայացրեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է որոշակի ժամանակահատված, ապա այդ ժամկետն անցնելուց հետո այլևս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և նրան պատասխանատվության ենթարկել։
Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, քրեական օրենսգիրքը առանձին հոդվածների մասով գնացել է բացառությունների։ Օրինակ, ցեղասպանությունը՝ որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակի մեխանիկական հոսքը բավարար չէ դրանում մեղավոր անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։
Գ. Պետրոսյանը նշեց, որ այդ հանցագործությունների շարքում առաջարկում է ներառել սահմանադրական կարգի տապալումը։
«Ես առաջարկել եմ, որ քրեական օրենսգրքում կատարվի փոփոխություն, համաձայն որի՝ սահմանադրական կարգի տապալման համար, անկախ նրանից, թե երբ է դա կատարվել, վաղեմության ժամկետ չսահմանվի։ Այո, սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որում մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպետք է ճանաչի»,- շեշտեց Գ. Պետրոսյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, ինչպես միշտ. «Ինչպես միշտ է եղել «այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից կառավարությունն իմ նախագծերին բացասական եզրակացություն է տվել»»։
Ըստ պատգամավորի, կառավարությունն ասում է՝ սահմանադրական կարգի տապալումը մարդկությանն ու խաղաղությանն ուղղված հանցագործություն չէ, և դրա համար նպատակահարմար չէ վաղեմության ժամկետը հանելը, քանի որ ժամանակի ընթացքում «վկաներն են ծերանում և ապացույցներն են մեռնում»։
Գ. Պետրոսյանը շեշտեց, որ նախագիծը, եթե ընդունվի, հետադարձ ուժ չի ունենալու
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33