ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր սահամանդրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:
«Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն իր ֆուտբոլով և պորտապարերով, դու մի ասա, կարգին քրեական օերնսգիրք ունեն: Էն որ ասում էիք, որ երկրի օրենսդրությամբ կա, խնդրեմ, Բրազիլիայի քրեական օրեսնդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների և զինված անձանց կողմից այնպիսի գործությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանդրական կարգի և ժողովրդավարության դեմ: Սա էլ ապացույց, փաստորեն, պարզվում է՝ այդպիսի երկիր էլ կա, որտեղ մեր ասածը կա»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը նշեց, որ եթե կային առաջարկներ, կարող էին քննարկել: «Կարելի էր, այո, մտածել այն ուղղությամբ, որ ոչ թե վաղեմության ժամկետը հանել, այլ դարձնել, ասենք, 41 տարի, որ 40 տարվա իշխանության հավակնորդ կարող է գտնվել, դրա համար դառնա 41: Ասեիք, կառավարությունը թող իր եզրակացության մեջ գրեր՝ եկեք ոչ թե վաղեմության ժամկետը հանենք, այլ երկարացնենք: Ես դեմ չէի լինի»,- ընդգծեց նա:
Պետրոսյանն ընդգծեց. «Եթե կլինեն առաջարկներ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, եթե կհասնի առաջին ընթերցում, ես դա համարյա տեսականորեն հավասարեցնում եմ հրաշքի, որ իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստում քննարկման: Մի անգամ նման հրաշք թույլ տվեք, ի՞նչ կլինի: Այդ ժամանակ գուցե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գանք այդ կոմպրոմիսին: Եթե կհասնի մի հրաշքով այնտեղ, ես «կնահանջեմ», դնենք 50 տարի դարձնենք և սա միայն չի սպառնա ագռավներին»:
Առաջարկը դրվեց քվերակության և չընդունվեց 2 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03