Սպիտակ տունը հատուկ ծառայություններին հրամայել է հետաքննել հաղորդագրությունները, արբանյակային նկարները եւ այլ տվյալներ, պարզելու համար՝ թաքցրել են արդյոք կորոնավիրուսի մասին տեղեկատվեւթյունը Չինաստանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությոնը, հաղորում է NBC News-ը։ Անցած շաբաթ Ազգային անվտանգության գործակալությանը եւ Ռազմական հետախուզության գործակալությանը, որի մեջ է մտնում նաեւ Բժշկական հետախուզության ազգային կենտրոնը, ուղարկվել է հատուկ «հանձնարարություն»՝ ձեռք բերել տեղեկատվություն համաճարակի բռնկման առաջին օրերի մասին, հայտնել է անմիջականորեն այդ հարցով զբաղվող պաշտոնյան։ ԿՀՎ-ն նույնպես նույնանման հանձնարարական է ստացել։ Այս խնդրի շրջանակներում հատուկ ծռայություններին առաջարկվել է պարզել, թե ինչ գիտի ԱՀԿ-ն կորոնավիրուսի ուսումնասիրման երկու հետազոտական լաբորատորիաների մասին, որոնք տեղակայված են չինական Ուհան քաղաքում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը։ Նախկինում NBC News-ը հայտնել էր, որ հատուկ ծառայությունները հետաքննում են լաբորատորիաներից որեւէ մեկից վիրուսի պատահական դուրս թռչելու հնարավորությունը, չնայած այն բանին, որ շատ փորձագետներ դա քիչ հավանական են համարում։ Այս քայլը համընկնում է Սպիտակ տան, պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Թրամփի քաղաքական դաշնակիցների հրապարակային ջանքերին՝ կենտրոնացնել ուշադրությունը վիրուսի հայտնվելուց հետո այն զսպելու Չինաստանի անընդունակության վրա։ ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները հայտարարել են, որ սկզբնական շրջանում Չինաստանը չի հայտնել բռնկման լրջության մասին, զրկելով աշխարհի մնացած մասին տեղեկատվությունից, որը կարող էր հանգեցնել ավելի վաղ զսպման փորձերի։
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:19 06.08.25
10:44 06.08.25
11:44 06.08.25
12:17 06.08.25
11:17 06.08.25
12:02 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03