Մինչեւ տարեվերջ 1-2% արդյունաբերության աճը կարող է հաջողություն համարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրության ծավալների կրճատման վրա կանդրադառնա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառողի գնողունակությունը: «Եթե կարողանանք ՀՀ տնտեսական աճը պահպանել 0%-ի մակարդակով, ապա դա լուրջ հաջողություն կլինի կառավարության համար: ՀՆԱ 12,5 մլրդ դրամը, այսինքն՝ 1 մլրդ դոլարի աճը, ինչպես անցած տարի, գրեթե անհնար կլինի ապահովել»,-նշեց փորձագետը: «Մասնավորապես, հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը նվազել է 0,2%-ով»,-հավելեց նա: Մարտին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 150,8 մլրդ դրամ, փետրվարին՝ 155 մլրդ դրամ, այսինքն՝ 1,9% անկում: Եթե համեմատենք 2020-ի եւ 2019-ի մարտի ցուցանիշները, ապա անկումը կկազմի 2%: Շինարարության ոլորտում մարտին ծավալները կազմել են 16,9 մլրդ դրամ, փետրվարին ՝ 15,1 մլրդ դրամ, այսինքն՝ 14% աճ: Ինչ վերաբերում է ներքին առեւտրին, ապա 2020-ի մարտին ծավալները կազմել են 221,9 մլրդ դրամ, փետրվարին՝ 228,2 մլրդ դրամ, անկումը՝ 9,1%: 2019-ի մարտի համեմատությամբ՝ անկումը կազմել է 3,5%: Մարտին արտահանման ծավալները կազմել են 171 մլն դոլար, փետրվարին՝ 197,5 մլն դոլար (անկումը կազմել է 8% – խմբ.): Մարտին ներմուծման ծավալները կազմել են 348 մլն դոլար, փետրվարին՝ 366 մլն դոլար (անկումը՝ 9% – խմբ.); 2020-ի մարտին սպառվել է ժամում 622 մլն կՎտ էլեկտրաէներգիա, փետրվարի ՝ 730 մլն կՎտ, անկումը՝ 15,4%: Անցած տարվա համեմատությամբ՝ անկումը կազմել է 1%:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33