Tert.am-ը գրում է.
Ես մուրացկանություն չեմ անում, որ մի տոպրակ տան, ասեն՝ «յոլա գնացեք»: Էլի շնորհակալ եմ, բայց ես հարկ եմ վճարել, աշխատել եմ և կառավարությունն այս իրավիճակում պետք է մեզ աջակցեր: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Տիգրան Մելքոնյանը՝ ով իրեն համարում է արտակարգ դրության ընթացքում սոցիալական վնասներ կրող անձ:
Քաղաքացին նշեց, որ ԱՁ ունի, որն էլ իր միակ եկամտի աղբյուրն է, և հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ տանն է, չի աշխատում: «Հիմա սոսկալի վիճակում ենք: Անջատել են մեր էլեկտրականությունը, համոզել եմ մի կերպ, պարտքով գումար եմ վերցրել, վճարել եմ էլեկտրաէներգիայի վարձի մի մասը»:
Ըստ նրա՝ ամեն օր կառավարություն է դիմում, սակայն նրան լսել չեն ուզում: «Իրենց պետք չի մեզ լսել, ինչպե՞ս էին մեզ դիմում, «վնգստացողներ» են մեզ ասում ու չեն ուզում ոչ մի կերպ աջակցություն տրամադրել»:
Տիգրան Մելքոնյանը նշեց, որ նախկինում համաճարակաբան է եղել և անգամ հիմա Առողջապահության նախարարություն է դիմել՝ նշելով, որ կարող է օգտակար լինել, սակայն իրեն չեն արձագանքել: Ըստ նրա՝ շատ հեշտ կարելի էր լուծել տեղաշարժման հետ կապված խնդիրները, որպեսզի մարդիկ զուգահեռ կարողանային աշխատանքի գնալ:
«Եթե պետությունn արտակարգ իրավիճակ է հայտարարում, ապա պարտավոր է իրեն հարկ վճարող մարդկանց ապահովել նորմալ կյանքով, որ մարդն ստեղծված իրավիճակից ելնելով չաշխատի, բայց կարողանա ապրել: Ես հավատացել եմ, իրենց ընտրել եմ, որ իրենք կարողանան մեր պես մարդկանց հոգսերն այս իրավիճակներում հոգան: Ինչո՞ւ պետք է այսօր իրենց քայլերից տուժեմ»,- շեշտեց քաղաքացին:
Ըստ նրա՝ սա այն իրավիճակն է, որ պետք չէ քայլերը հետագային թողնել: Քաղաքացին հարևանների, ընկերների օգնությանն է դիմել, սակայն նրա խոսքով՝ բոլորն էլ խնդիրներ ունեն և չեն կարող այս պայմաններում իրար օգնել:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55