Ոստիկանության բաժիններում կամավոր զենքեր են հանձնվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին Արևիկ գյուղի բնակիչ, 61-ամյա մի կին կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ ամուսնուն։
Դարձյալ ապրիլի 27-ին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մարզի բնակիչներից մեկը չգործող մի շինության մոտ հրազեն է թողել։ Տարածք մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց օպտիկական սարքավորումով և գործարանային համարով հրազեն։
Արթիկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ հանգուցյալ հորը պատկանած զինամթերքը գտել է խորդանոցը մաքրելիս։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին Ուջան գյուղի մի բնակիչ հանձնել է տարբեր տրամաչափի 237 փամփուշտ, «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 6 պայթուցիչ և հակատանկային նռնականետի 1 նռնակ: Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 280-ից ավելի փամփուշտները Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է հանձնել Երևանի 36-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ պապին պատկանած զինամթերքը գտել է ավտոտնակում։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33