Արտակարգ դրության ժամանակ ունենք հատուկ խմբեր, հատուկ պետական հանձնաժողովներ, սակայն Դատախազության դռները փակ են։ Կանխատեսելի էր, որ Դատախազության դռները կարող էր փակ լինել, այդ պատճառով էլ մինչեւ գալս էլեկտրոնային փոստով դիմումն արդեն ուղարկել եմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Դատախազության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Բաբայանը հայտնեց, որ Դատախազությանը ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան հարց-հայտարարության վերաբերյալ դիմում է ուղարկել.
«Համոզված եմ, այն հայտարարությունների շարքը, որը ներկայացրել է ֆեյսբուքյան էջում պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դա գրվել է, իմ համոզմամբ, վարչապետի կողմից։ Ընդհանրապես, վերջին տեքստերը, որոնք կապ ունի պարոն Վանեցյանի հետ գրվում է վարչապետի կողմից։ Ցանկացած մարդ, որը տեսնում է Հրաչյա Հակոբյանի բառապաշարը եթերում, շատ լավ կարող է հասկանալ, որ դա նրան չի պատկանում։
Հրաչյա Հակոբյանը լինելով ԱԺ պատգամավոր՝ անում է մի անհեթեթ ու զրպարտչական հայտարարություն, բայց ինչ-որ հնարքի կիրառությամբ այդ հայտարարությունը ձեւակերպվում է այնպես, որ իր կարծիքով հնարավոր չլինի իրեն պատասխանատվության ենթարկել՝ զրպարտչության համար։ Այսինքն՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով եւ դրա համար էլ ձեւակերպում է հարցեր։ Նպատակ ունենալով ցույց տալու, թե իբր այն հարցերը, որոնք ինքը ձեւակերպել է, դրանք իրականություն են։ Ինչու հենց Հրաչյա Հակոբյանը, որովհետեւ բոլորս գիտենք, որ ինքը վարչապետի ընտանիքի անդամ է եւ կարող է տպավորություն ստեղծվել հանրության մոտ՝ այ ընտանիքի անդամն է խոսում այսպիսի բաների մասին, ուրեմն ինքը տեղեկացված է։ Այդ հրապարակումը դեղին մամուլին հարիր հայտարարություն է։ Ամենադատապարտելին այն է, որ վարչապետի գրպանի պատգամավորներից մեկը, որն իրեն անկախ է հռչակել, հենց այդ գիծը տանում է առաջ»։
Իրավապաշտպանն ասաց, որ այդ հրապարակման վերաբերյալ պետք է գնահատականը լինի 3 ուղղություններով. «Պետք է լինի քաղաքական, իրավական եւ բարոյական, որովհետեւ սպայի արժանապատվությունն ու նվիրվածություն իր հայրենիքին՝ փորձել որեւէ կերպ կասկածի տակ դնել, այն էլ այնպիսի սպայի, որը եղել է ԱԱԾ տնօրեն։ Մի կողմից սուտ մատնության հարցն է, մյուս կողմից հանցագործության մասին իբր տեղեկություն ունենալու հարցն է, որովհետեւ եթե տեղի է ունեցել այդպիսի հանցագործություն, ապա պիտի տրվի գնահատական եւ ենթադրյալ հանցագործության պարտակումը»։
Բաբայանն ակնկալում է, որ Դատախազությունը որպես հանցագործությունների դեմ պայքարի կարեւորագույն մի օղակ, պետք է առնվազն քրեական դատավարության ընթացակարգով ստուգման ենթարկի հայտնած տեղեկությունները. «Չմոռանանք նաեւ, որ Հրաչա Հակոբյանն իր հայտարարության վերջին հատվածում արդեն ոչ թե հարցի եղանակով, այլ իր համար որպես հաստատված հանգամանք կեղծ տեղեկություն է տարածում»։
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:19 06.08.25
10:44 06.08.25
11:44 06.08.25
12:17 06.08.25
11:17 06.08.25
12:02 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03