Ցավ եմ ապրում՝ տեսնելով այսօր ոստիկանությունն ինչպիսի վիճակում է հայտնվել, դրա արմատները ավելի խորն են, քան թվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած զինված միջադեպին և հիվանդանոց ներխուժելու գործողություններին:
«Քանի դեռ ոստիկանության նկատմամբ հասարակական և քաղաքական վերաբերմունքն այսպիսին է, ոստիկանությունն ավելի վատ իրավիճակներում կարող է հայտնվել, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել ոստիկանությանը, և ոստիկանապետին պետք է ավելի խորը դիտարկել: Ոստիկանության հասցեին վատ բան չեմ ասել, չեմ ասելու, բայց կարող էին նախապես քայլերը հաշվարկել օպերատիվ տվյալների հիման վրա, եթե հրապարկումները ճիշտ են, որ ավելի վաղ մի խումբ երիտասարդների միջև եղել էր միջադեպ, որին հետագայում հաջորդել են այս գործողությունները: Կարող էին քայլերը ոչ միայն ոստիկանության, այլև իրավապահ այլ կառույցների կողմից հաշվարկվել, հատկապես, որ այդտեղ նախադեպ եղել է. կհիշեք ձկանգողության դեմ պայքարի ժամանակ էլ 300-400 հոգով էին հավաքվել»,-ասաց նախկին ոստկանապետը՝ հիշեցնելով նաև 2017թ. միջադեպը:
Ալիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մոտեցումների պատճառով ոստիկանությունը տուժում է, ոստիկանների ինքնասիրությանն են դիպչում:
«Ոստիկանության պետ աշխատելու իմ տարիներին՝ չեք գտնի մի դեպք, որ ոստիկանին ապտակեն, անհարգալից վերաբերվեն և դա մնա անպատաասխան: Բայց պիտի նշեմ, ոստիկանապետի անունը ճիշտ չէ, որ հիմա շահարկվում է, հիվանադանոցում էր, հիվանդանոցում չէր: Ինչ պետք է աներ ոստիկանապետը, ինչ է Սասունցի Դավի՞թն է, Ռեմբո՞ն կամ Բրյուս Լին, ոստիկանությանը պետք է թողնել, որ իրենց գործով զբաղվեն այսպիսի իրավիճակներին պատրաստ լինելու համար: Ոստիկանությունը խաղալիք չէ՝ «ոստիկանն այսօր մերն է» վաղը՝ «թշնամի», «այսօր բարեկիրթ է» վաղը՝ ոչ, նման մոտեցումները ոստիկանությանն այսպիսի իրավիճակի են բերում: Ոստիկանությունը հստակ գործառույթներ ունի, որը պետք է կատարի, պիտի մարդկանց հետ շատ չխոսեն, իրենց գործը անեն:
Համակարգում տարիներով կուտակված խնդիրները՝ նախարարություն դարձնելով չեն վերանա, կրկնում եմ՝ պետք է նայեն խորը արմատներին, փոխեն քաղաքական և հասարակական վերաբերմունքը»,-ասաց նա:
Ալիկ Սարգսյանը նաև ընդգծեց, որ եթե կասկածի տակ է դրվում այն, որ հիվանադանոց 500 հոգով են ներխուժել, ապա պետք է տեսախցիկների արձանագրածը հրապարկեն:
«Ես կոնկերտ չգիտեմ քանի հոգով են ներխուժել, հենվում են հրպարակումների վրա, բայց եթե հասարկությանը պետք է՝ թող հրապարակեն: Ավելին չեմ ուզում այս հարցի վերաբերյալ խոսել, կրկնում եմ՝ քավության նոխազ ոստիականությանը մի դարձրեք»,-եզրափակեց նա:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03