Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան, որը պաշտոնապես հիմնադրվել է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբև որի գործունեությանը մասնակցում են երկրի առաջադեմ տնտեսվարողները, այսօր հայտարարություն է տարածել։Հայտարարությունը վերաբերել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և խմբի հիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում՝ համատեղ ներդրումային նախագծերի և գործունեության միջոցով։
Կարևոր ենք համարում, որ այս գործոններով պայմանավորված ընկերությունների խմբի և առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաև ացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է և անզգույշությամբ կարող է վնաս կարող հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը՝ միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և ճնշումներ կիրառելու բիզնեսի հանդեպ։ Ապրիլի 30-ին արդեն խուզարկություններ կատարեցին Խաչատրյանների տանը և գրասենյակում, ինչպես նաև կալանավորման միջնորդություն ներկայացվեց դատարան։
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:19 06.08.25
10:44 06.08.25
11:44 06.08.25
12:17 06.08.25
11:17 06.08.25
12:02 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03