Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չորս տարվա ընթացքում նախատեսում է արդիականացնել Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղին, ինչպես նաև կառուցել նոր ավտոբան ու ճանապարհներ:
Նա նշել է, որ Արևելք-Արևմուտք ճանապարհը ձգվելու է Սարպիից՝թուրք-վրացական սահմանից մինչև Կարմիր կամուրջ՝վրաց-ադրբեջանական սահման, ինչպես նաև Սադախլո՝հայ-վրացական սահման: Բացի այդ, Թբիլիսիից դեպի Լագոդեխի կառուցվելու է ավտոբան, որը կապվելու է Ադրբեջանի հետ:
Վրաստանը մեծ գումարներ է ներդնում ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ներդրումներ վրացական տնտեսության ապագայի մեջ՝վերածվելով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի, որը ձգվելու է Թուրքիայից մինչև Ադրբեջան՝Թբիլիսիի գլխավոր տնտեսական, առևտրային ու ռազմավարական գործընկերների համար դառնալով կապող օղակ ու տրամադրելով իր ենթակառուցվածքները ադրբեջանական արտադրանքի համար դեպի Սև ծով՝Բաթումի, Փոթի դուրս գալու համար, իսկ Թուրքիային՝դեպի Բաքու, ղազախական ու թուրքմենական ափ, Չինաստան:
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործմանը զուգահեռ՝շինանարության ավարտը նախատեսվում է այս տարի, Վրաստանի կառավարությունը ներդրումներ է անում նաև ավտոմայրուղիների, արագընթաց ավտոբաների կառուցման մեջ՝այդ կերպ խթանելով ինչպես ներքին առևտուրը՝աշխուժություն մտցնելով նաև սեփական երկրի տարածաշրջաններում, քանի որ ցանկացած մայրուղու մերձակայքում կառուցվում են այդ մայրուղին սպասարկող թե գազա, բենզալցակայաններ, թե հյուրանոցներ, թե սննդի օբյեկտներ, առևտրային կետեր՝դա լրացուցիչ աշխատատեղեր են մարզերում:
Ադրբեջանի համար էլ կառուցվում է ավտոբան, որը կապելու է Բաքուն ու Թբիլիսին, այսինքն ադրբեջանցի բիզնեսմենները, զբոսաշրջիկները արագընթաց ու որակյալ ճանապարհով հասնելու են Թբիլիսի ու սևծովյան հանգստավայրեր: Թբիլիսին ճանապարհներն արդիականացնում է նաև ՀՀ-ի ուղղությամբ՝Երևանի համար նույնպես դառնալով կարևոր տարանցիկ երկիր ՝դեպի ՌԴ՝Վերին Լարսով, թե դեպի սևծովյան նավահանգիստներ:
Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ուղղություններով Վրաստանը դառնում է տարածաշրջանի կարևոր տրանսպորտային հանգույց՝չունենալով հարուստ բնական ռեսուրսներ, նավթ, գազ, ինչպես նաև հարուտս Սփյուռք, վրացիները որոշել են երկրի բյուջեն համալրել օգտագործելով Վրաստանի հարմարավետ աշխարհագրական դիրքն ու ստեղծելով որակյալ ենթակառուցվածքներ: ՀՀ-ը պետք է հետևի հյուսիսային հարևանի օրինակին՝ավարտին հասցնելով հնարավորինս սեղմ ժամկետներում Հյուսիս-Հարավ մայրուղին, Իրան-Հայաստան երկաթուղին, ինչպես նաև արդիականացնի առկա միջհամայնքային, դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհները՝թե լուսավորության, թե ցուցանակների առումով, իսկ տեղում ստեղծելով զբոսաշրջիկների համար առավելագույնս հարմարավետ պայմաններ, քանի որ զբոսաշրջիկներ գրավելը նույնպես քաղաքականություն է և այստեղ գործում է կոշտ մրցակցություն:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58