ARM | RUS |

Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, ու մոռացել

02.05.20 | 11:40

Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին

Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը

Գրել եմ երկար, գիտեմ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։

Հարգելի Նիկոլ, Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ: Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք նման ցանկություն ունեք, ապա կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ապա գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ նման ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, և ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, ու առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք: Ձեր հեռանալու հրամայականը գնահատելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասկանալ Ձեր ազդեցությունը առանցքային մի շարք երևույթների վրա:

Այսպես` 1) ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դուք քաղաքական դիսկուրս ներմուծեցիք պաշտոնյային անհարիր բառերի մի ամբողջ խումբ՝«վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» եւ այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե Ձեր «սիրած» նախկիններին, այլ Ձեր ընտրազանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։ Ի դեպ, տպավորություն է, որ Դուք մարդկանց միջից ուզում եք վերացնել կիրթ ու կրթված լինելու ձգտումը։ Դա է վկայում Ձեր կադրային քաղաքականությունն ու բառապաշարը։ Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ, իսկ հետո Դուք սկսեցիք ժողովուրդ անվանել լրատվականների տակ մի կամ երկու կենտրոնից կառավարվող լկտի, վախկոտ ֆեյքերի բիոզանգվածին և իներցիայով նրանց միացող մի քանի իրական, սակայն ֆեյքացած ու դրսում, օրինակ, Թրամփից կամ Զոնսոնից գումար ստացող, բայց այստեղ ապրողներիս դասեր տվող կանանց ու տղամարդկանց մի մասի: Ձեր իշխանության ու ձեր աջակիցների (ֆեյքերի) հավաքական դեմքն է անպատասխանատվությունը, ամենակարևոր պահին անհետանալը ու անամոթությունը։ Ի դեպ՝ ֆեյքերին մի բան է միավորում՝ նրանք բոլորը ձեր նկարով են՝ բոլորի մոտ ստեղծելով ասոցիացիա, որ հայհոյողը դուք եք։ Մի զարմացեք ուստի Ձեր հանդեպ նման հարձակումների համար։ Դադարեցրեք ու ապաշխարեք։ 2) ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Դուք աղավաղել եք թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ամբողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ խնդիրների լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ապա ձեր իշխանության դեպքում ունի հետևյալ տրամաբանությունը` ամենաանհեթեթ, ամենասկանդալային և անհոդաբաշխ հայտարարություններն անում են թիմ հիշեցնող հանրույթի անդամները, որպեսզի այդ ֆոնին Ձեր խոսքը թվա հիմնավորված և կշռադատված։ Ցավոք Ձեր խոսքը հիմնականում չի տարբերվում այն մարդկանց խոսքից, ում զառանցանքները Դուք փորձում եք հիմնավորել: Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, ապա սկսվում են բանսարկություններ ու կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ պարետին խոչընդոտել փորձում են ԲՈԼՈՐԸ` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խոչընդոտում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հաղորդելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք:

3) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Դուք մուտացիայի եք ենթարկել պետական կառավարման ողջ տրամաբանությունը: Եթե սկզբնական շրջանում Ձեզ բնորոշ էր ինտուիտիվ կառավարումը, ապա այժմ այն վերածվել է բնազդային կառավարման` առանց որևէ հաշվարկի, տրամաբանության, վերլուծության, ողջամիտ քննադատության հաշվառման: Բնազդով զգում եք, որ ամեն ինչ վատ է, բայց «հպա՜րտ» քաղաքացու «ախտանիշը» թույլ չի տալիս ընդունել, որ Դուք և Ձեր Չկառավարումն է խնդիրը: Առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ եք նայում, պայքարում ստվերների դեմ, փնտրում և գտնում թշնամիներ: Եթե նժարին Դուք ու Ձեր թիմակիցն է, ապա մեղավորը միշտ Ձեր թիմակիցն է: Եթե նժարին Ձեր ապիկար որևէ թիմակից է ու շարքային պետական ծառայող, ապա միշտ մեղավոր է այդ ծառայողը, իսկ առավել համոզիչ լինելու համար այդ պետական ծառայողը մի թեթև լայվով դառնում է նախկին համակարգի սպասարկու, դավաճան, գործակալ ու էլի նման`Ձեր շուրթերից այլևս այնքա~ն անլուրջ դարձած բառեր: Օրինակ` Տաթևիկ Ռևազյանի կազմաքանդած ավիացիան և Աֆրիկան, օրինակ՝ Ձեր խոսնակը, «մենք ռեք ենք» արտահայտությունը ու հայտնի չստացված կադրերը: Պարոն վարչապետ, պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք: Դուք թշնամիներ փնտրելու Ձեր մոլուցքին հավատարիմ՝ ուզում եք ազատվել նաև ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող արդեն միջին օղակի պրոֆեսիոնալներից` նրանց տարբերվող կարծիքը որպես հակահեղափոխություն պիտակելով: Ձեր «շնորհիվ» շարքային ֆեյսբուքյան ստատուսչի իրեն վաստակավոր քաղաքական գործիչ է համարում՝ նվազագույնը նախարարի պորտֆելով։ Առավել անգրագետները՝ պատգամավորի են ձգտում։

4) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Դուք մոտ եք ժողովրդին ու միաժամանակ այնքան հեռու: Եթե խոսքը վերաբերում է ոչ էական թեմայի, Դուք ժամերով կարող եք խոսել` դա անելով այգաբացից մինչև ուշ երեկո: Ընդ որում, մարդիկ լսում են Ձեզ, որ խնդրի լուծում առաջարկեք, ոչ թե պատմեք, թե ինչու չեք կարող լուծել այդ խնդիրը, օրինակ՝ կոմունալներ, օրինակ՝ մարտի 26-ից հետո աշխատանք կորցրած բազմաթիվ մարդիկ, օրինակ՝ բիզնես, որին դուք այդպես էլ անձամբ չկանչեցիք ու հարցնեք՝ իսկ ձեզ ի՞նչ է պետք, որ դիմանաք (գումար, ռոյալթիի հետաձգում, հարկային արտոնություն և այլն): Բայց Դուք այնքան անհասանելի եք, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ու Արցախի հարցին։ Տես` արցախյան հարցում փուլային, թե փաթեթային տարբերակի վերաբերյալ բացակա դիրքորոշումը:

5) ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔ

Ձեր մուտացիայի շնորհիվ արդարությունը արիստոտելյան հավասարեցնող և բաշխողից դարձավ ընտրովի: Արդարություն «վերականգնելիս» ստացվեց` Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, ու մոռացել (այդ թվում՝ երեսուն տարվա թալանի), և թշնամի «թալանչիներ», որոնց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվի: Ձեր օրոք իրավական դասական հասկացությունները անճանաչելիորեն աղճատվեցին. պարզվեց, որ մեկ հոգով` էլեկտրոնային համակարգով կարելի է իշխանություն յուրացնել, սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն կարող է այդ նույն սահմանադրական կարգը տապալել, իսկ սեփական բանկային մեկ հաշվից մյուսին գումար փոխանցելով էլ՝ ապօրինի հարստանալ: 6)ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ «Հեղափոխությունից» հետո ամենաշատը դեֆորմացիայի ենթարկվեց հենց այս գաղափարը: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարը նման էր էժան սերիալի, որի ամեն հաջորդ մասը նախորդից ավելի վատն էր ու պակաս ազդեցիկ: Հետո դարձավ մի քանի անգամ կրկնած սերիալի նման կանխատեսելի, ձանձրացնող ու անիմաստ: Հետո փոխվեց կոռուպցիայի մեխանիզմը՝ պարզվեց, որ ինչ «հետ եք բերել» կոռուպցիայի դեմ պայքարով, ձեր իշխանության անգամ առաջին էշելոնի ապիկարների պարգևավճարներին չի բավարարում: Մի բան ասեմ` հիշեք հետոյի համար. օրինական չի կարող համարվել այն գումարը, որը տրվում է ոչ մի արդյունք չցուցաբերած պաշտոնյային որպես ավանս: Մնացած օդում կախված լուրերի մասին (Ձեր մի շարք թիմակիցների՝ ԱՄՆ-ում հիմնած տարբեր բիզնեսներ և այլ) չեմ խոսում` Ձեզ չնմանվելու համար: Պարո՛ն վարչապետ, Յուրաքանչյուրի անհատի, իսկ հատկապես պետական պաշտոնյայի համար կենսական է սխալներից դասեր քաղելը, սեփական վարքագիծը փոխելու ունակությունը։ Ես, օրինակ, հետադարձ հայացք գցելով իմ պետական ծառայության ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ որոշ դեպքերում պետք էր վարվել այլ կերպ, լինել ավելի շրջահայաց կամ անհանդուրժող ու մի շարք հարցերի վերաբերյալ ցուցաբերել այլ մոտեցում: Իշխանությունից ընդդիմության անցման փաստը և ժամանակին թույլ տված սխալներս դիտարկում եմ որպես մեծագույն դաս և նախազգուշացում` հետագայում դրանցից խուսափելու համար։ Այդ սխալների համար ներողություն էլ հայցելու ունակ եմ, այս նամակն էլ արժե այդպես ընկալել: Ցավոք, սակայն, Ձեզ ու Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Դուք փորձում եք կերտել այլընտրանքային իրականություն, խեղում եք ամեն ինչ, պատրաստ եք անգամ վերաձևակերպել ֆիզիկայի օրենքները, միայն թե չընդունեք, որ սխալ եք… ԲԱՅՑ, ԱՎԱՂ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: Իրականություն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են, իրականություն է այն, որ Կարեն Կարապետյանը Ձեզ այնպիսի տնտեսական ցուցանիշներ թողած վարչապետ է, որը դուք այդպես էլ չեք կարողանում գերազանցել, ասեմ ավելին` չեք էլ կարողանալու, իրականություն է այն, որ Դուք ժողովրդի հույսերը համախմբելով իշխանափոխություն իրականացրած ու վարչապետ դարձած անձ եք, իրականություն է այն, որ Միքայել Մինասյանը ՀՀ նորանկախ պատմությունը աննախադեպ ու բացառիկ պատմական փաստով հարստացրած դեսպան է, իսկ Արթուր Վանեցյանը` Ձեր մասին իրականությունը իմացող նախկին պաշտոնյա: Իրականությունն այն է, որ Ապրիլյանը հաղթանակ էր: Իրականություն է այն, որ Հին ու Նոր Հայաստան չկա: Իրականություն է այն, որ այսօրվա նորերի մեջ ամենաշատն են նախկին իշխանությունից սնվածները, իրականություն է այն, որ օլիգարխներ եղել են ու կան, իրականություն է այն, որ եղել է կոռուպցիա ու կակոռուպցիա կա: Իրականություն է այն, որ Ձեր թիմը հիմնականում մեծամիտ է ու տգետ` սովորելու ոչ ունակ: Իրականություն է այն, որ Դուք շատ եք ստել ու ստում: Իրականություն է այն, որ կան նախկին պաշտոնյաներ, ովքեր արժանի են պատժվելու: Իրականություն է այն, որ սխալ է, որ ես հիմա եմ ասում այդ մասին, թեև մտածել եմ այդպես միշտ: Ու այսպես շարունակ…. Մի գաղտնիք բացեմ` Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում գրեթե չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, բայց Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք ուղղակի չկարողացաք: Եթե լինի հակառակը ու Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ: Կնշանակի` որոշել եք կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ապա դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ: Հետհաշվարկը սկսված է: Հ.Գ. Միակ բանը, որ Դուք մուտացիայի չեք ընթարկել, երեսպաշտությունն է` այն մշտական մեղք է: Ձեր թիմակիցները առավելագույն հմտությամբ են կիրառում այն: Ու ամեն անգամ, երբ իրենք արտաբերում են վիրավորանք, հայհոյանք, սրբություն, մայր, երեխա, ընտանիք բառերը, մեծ ցանկություն է առաջանում տեղադրել երկու տարի առաջ մեր բակ եկած լկտի հանրույթի վանկարկումների ու պահվածքի տեսանյութը: Նրանք ինձ մեղադրում էին այն մարդկանց արարքների համար, որոնք այսօր կողքիդ են, Նիկո՛լ: Բայց չեմ անում` հարգելով ընտանիքիս զգացմունքները: Խաղաղություն Ձեզ ու Ձեր ընտանիքին, հարգելի՛ Նիկոլ: Հարգանքով` ձեր երբեմնի գործընկեր Արփինե Հովհաննիսյան Հ.Գ.1 Գրեթե ցանկացած հեռացող իշխանություն փորձում է առավել վայրագ ու անխնա կերպով օգտագործել իրավապահ համակարգը ու դատական իշխանությունը: Մատաղացու դառնալը յուրաքանչյուրի անհատական ու գիտակցական որոշումն է: Առաջիկա օրերին այս մասին առավել մանրամասն կխոսենք:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44