ՀՀ կառավարությունը գինեգործությունը և կոնյակագործությունը հայտարարել է որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը, ինչը կարող է լուրջ խթան դառնալ ոլորտի զարգացման համար։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 8 682.8 հազար լիտր կոնյակ ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 34.5%-ով։ Հիմնավորման համաձայն՝ գինեգործական արտադրանքը, մասնավորապես, կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են և ունեն ծավալային աճի մեծ ներուժ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաները էականորեն ազդում են մեր արտահանման ծավալների վրա և եթե նախկինում մեր արտադրողները իրացման հետ կապված խնդիրներ չէին ունենում, ապա այսօր արտերկրի նոր շուկաների որոնումը ուղղակի անհրաժեշտություն է դարձել: Բնական է, որ արտահանման ծավալների կրճատումը բացասաբար է ազդում նաև խաղողի մթերման գործընթացի վրա: ՀՀ կառավարությունը ևս մտահոգված է ստեղծված բարդ իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ և ակտիվ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների վարչապետ Հովիկ Աբրահայանը Չինաստանի իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ու փոխշահավետ շփումների արդյունքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի առաջիկայում Չինաստանում կառուցվելու է համապատասխան գործարան, որտեղ շշալցվելու է Հայաստանից ներկրված կոնյակի սպիրտը և արդեն պատրաստի արտադրանքը հայկական պիտակավորմամբ հանվելու է վաճառքի: Այս փաստը վկայում է, որ ՀՀ կառավարությունը իր մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում է պահում կոնյակագործության և գինեգործության ոլորտը, մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը և այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Հայկական կոնյակը ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպման միջոցով Չինական շուկայի համար մատչելի և գրավիչ դարձնելը, այս ոլորտի զարգացման ուղղությամբ կարևոր խթան կհանդիսանա և Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ նոր էջ կբացի: Առաջիկայում սպասվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան, որի ընթացքում քննարկվելիք օրակարգային հարցերի շարքում կարծում եմ, որ այս թեման լինելու է առաջնայինն ու կարևորագույնը և տեղում արդեն ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները ավելի իրական հիմքերի վրա կդրվեն և հայկական կոնյակը շուտով իր հաստատուն տեղը կգրավի չինացի սպառողի առօրյայում:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44