2018 թվականին ԼՂ «Ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն ընտրվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար: Նա Միլի-մեջլիսի պատգամավոր էր ընտրվել փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ապրիլի 27-ից ոչ միայն լրատվամիջոցներում սկսեցին լուրեր տարածվել, այլ նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էր 168.am-ի հետ զրույցում ասել, թե Գյանջալիևն ընտրվել է պատվիրակության ղեկավար, սակայն 168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Գյանջալիևը պարզապես ընտրվել է պատվիրակության անդամ, իսկ ղեկավարը շարունակում է մնալ Սամեդ Սեյիդովը:
«Սեյիդովն Ադրբեջանի ամենափորձառու ԵԽԽՎ-ի լոբբիստներից մեկն է, ադրբեջանական խավիարային դիվանագիտության ողջ կիզակետում էր նա: Իսկ Գյանջալիևն ուղղակի պատվիրակության անդամ է, և ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլև Եվրանեսթի, այսինքն՝ այս պահի դրությամբ նա ներկայացված է լինելու առնվազն երկու միջազգային կազմակերպությունում: Սրա մասին մեր փորձագետները զգուշացնում էին դեռ կես տարի առաջ»,- ասաց Ա. Էլիբեգովան:
Նրա խոսքով՝ այս ամենից կարելի է սպասել, որ դիվանագիտական և քարոզչական դաշտում ԼՂ «ադրբեջանական համայնքը» հնարավորինս ենթարկվելու է լոբբինգի, հնարավորինս բարձրացնելու է իր և իր ղեկավարի բրենդինգը, լայնանալու է Գյանջալիևի հետ կոմունիկացիայի մեջ մտնող արտերկրի ներկայացուցիչների շրջանակը, նա բոլոր հնարավոր առիթները, հատուկ հանձնաժողովների նիստերն օգտագործելու է իր թեզերը, հակահայկական քարոզչությունն առաջ տանելու համար: «Գյանջալիևը հնարավորինս կմեծացնի իր շփումների շրջանակը, խավիարային դիվանագիտությունը նորից գործի կդրվի, և բոլոր հնարավոր նիստերին և հանձնաժողովներին կփորձի Ադրբեջանի պաշտոնական թեզերն առաջ տանել, ընդհանուր առմամբ՝ «ադրբեջանական համայնքի» վերաբերյալ զոհի կերպար կերտել միջազգային հանրության աչքերում»,- շեշտեց ադրբեջանագետը: Հարցին՝ ո՞րը պետք է լինի հայկական կողմի քայլը, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, Անժելա Էլիբեգովան պատասխանեց, որ նախ և առաջ պետք է կանխվի Թուրալ Գյանջալիևի ակտիվությունը: «Հայկական պատվիրակությունը նույնպես պետք է ցանկացած առիթ օգտագործի հայ փախստականների խնդիրները բարձրաձայնելու համար և հնարավորինս կարողանա մեկ մակարդակի վրա բերել Գյանջալիևին և մեր փախստականներին ներկայացնող համայնքի ղեկավարին: Բայց այս պահին դեռևս չունենք նման կոորդինացված որևէ կառույց, որը պատրաստված և ներկայանալի կլինի միջազգային հանրության համար: Փորձագետներն արդեն ամիսներ շարունակ ասում են, որ ծայրահեղ անհրաժեշտ է դա անելը, բայց այս պահին միջազգային հարթակներում ներկայացնելու համար մեզ անհրաժեշտ են նույնատիպ ֆակտորներ»,-եզրափակեց Անժելա Էլիբեգովան:
Աղբյուր՝ 168.am
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33