Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։ Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։ Հայտերը կարող եք լրացնել առցանց կամ թղթային տարբերակով (Word / PDF): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 30.09.2020թ.-ն է: Մրցույթի մանրամասներին, պահանջներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Լոռու մարզ՝ Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ: Տավուշի մարզ՝ Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ: Գեղարքունիքի մարզ՝ Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք: Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության և «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից, ուղղված է Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 գյուղերում օրգանական գյուղատնտեսության զարգացման, կոոպերատիվների ստեղծման և ստացված արտադրանքի վաճառքի խթանմանը: Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը և կենսաբազմազանության պահապանությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)55575528 հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33