Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քառօրյա պատերազմի հետևանքով ներքին քաղաքականության հարցում որոշակի հաջողություն ունեցավ, քանի որ մի քանի քառակուսի մետր գրավելով ստացավ ազգային աջակցություն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ մյուս կողմից Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեցին ռազմական առումով:
«Ստացվում է, որ Ադրբեջանը շուրջ քառորդ դար զբաղված լինելով սպառազինությամբ կարողացավ վերցնել ընդամենը մի քանի քառակուսի մետր: Այն էլ այն դեպքում, երբ Պաշտպանության բանակի հիմնական ուժերը չեն եղել ներգրավված գործողություններին: Իհարկե, Ադրբեջանը որոշ զինատեսակների առումով ունի առավելություն, ու դա փորձեց օգտագործել, բայց մենք պետք է փորձենք կարճ ժամկետում լուրջ վերանայել մեր պաշտպանական, արտաքին քաղաքական համակարգերը, որովհետև չգիտենք ինչքան ժամանակ ունենք մինչև կվերսկսվեն գործողությունները»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից ոչ միայն Երևանը, այլ նաև Մոսկվան պետք է դասեր քաղի, քանի որ սա նաև սառը ցնցուղ էր ՌԴ-ի համար:
«Ռուսաստանը հասկացավ, որ եթե Հայաստանը պատրաստ չլինի ապահովել ԼՂ-ի անվտանգությունն ու զարգացումը, ապա հայ-ռուսական ռազմական հարաբերությունները կարժեզրկվեն: Իմաստը կկորցնեն այդ հարաբերությունները, իսկ Ռուսաստանը, կորցնելով Հայաստանը, կկորցնի Ադրբեջանը, որովհետև վերջինս շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերութուններում հիմնականում ԼՂ-ի հարցից ելնելով»,- ասաց նա:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01