Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսից մահացած անձի տեղափոխմանն ու հուղարկավորությանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝ Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները: Արցախի Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սուն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այս որոշման կանոններում մանրամասն նկարագրվում են բոլոր այն պահանջները, որը պետք է պահպանել դիակը փակելիս: Նշվում է, որ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Դիակի ժամանակավոր պահման վայրը, նաեւ դիակը տեղափոխող մեքենան ամբողջովին ախտահանվում են: Դագաղը բացելն արգելվում է: Մահացածի հագուստները պետք է լվանալ 60-90 աստիճան ջրով եւ լվացքի փոշիով:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55