SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Գերմանիայում կարող է կազմել առնվազն 1,8 մլն մարդ, ավելի քան 10 անգամ մեծ, քան թեսթավորման արդյունքում հայտնաբերված պաշտոնական ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է Բոննի համալսարանի վարակաբանների խումբը՝ պրոֆեսոր Հենդրիկ Շտրեկի ղեկավարությամբ։ Նրանք լայնածավալ հետազոտություններ են անցկացրել ԳԴՀ արեւմտյան Հայնսբերգ շրջանում, որը երկրում համաճարակի էպիկենտրոններից է, հայտնում է DW-ն։ Ստացված տվյալների համաձայն, գիտնականները մոդելային հաշվարկ են կատարել եւ գնահատել են Գանգելտ համայնքում չհայտնաբերված վարակների հնարավոր ցուցանիշները, իսկ դրանց հիման վրա՝ հնարավոր իրական ցուցանիշները ողջ Գերմանիայում։ Հետազոտությունների կենտրոնական կետերից մեկը կորոնավիրուսի վարակից մահացության ցուցանիշների պարզումն էր։ Զեկույցում հաստատվում են ավելի վաղ հրապարակված նախնական եզրակացությունները, որ Գանգելտի բնակիչների 15 տոկոսը վարակվել է SARS-CoV-2-ով։ Այս տվյալների համաձայն, պարզվել է այդ համայնքում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը, որը կազմել է 0,37 տոկոս։ Իր հերթին, Գանգելտում մահացության ցուցանիշի եւ ողջ Գերմանիայում SARS-CoV-2-ից մահվան ելքերի մասին տվյալների հիման վրա կատարվել է գնահատում այն բանի, թե երկրի քանի բնակիչ է վարակվել կորոնավիրուսով։ Ընդ որում, զեկույցում ընդգծվում է, որ Հեյնսբերգում իրավիճակը մասամբ է համեմատելի Գերմանիայի այլ շրջանների հետ։ Բացի այդ, գերմանացի վարակաբանները պարզել են, որ Գանգելտում վարակվածների 22 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունեցել։ Նրանց կարծիքով՝ այս եզրակացությունը հաստատում է հիգիենայի եւ սոցիալական հեռավորության կանոնների պահպանման կարեւորությունը։ «Յուրաքանչյուր ենթադրաբար առողջ մարդը, որին մենք հանդիպում ենք, կարող է վարակակիր լինել՝ չկասկածելով այդ մասին»,- ընդգծել է հետազոտության հեղինակներից Մարտին Էքսները։ Ընդ որում, տարիքը եւ սեռը վարակման գլխավոր գործոն չեն համարվում, նշել են փորձագետները։ Նրանց խոսքերով՝ երեխաների, մեծահասակների եւ տարեցների վարակման ցուցանիշներում էական տարբերություններ չկան։ Խմբի ղեկավար Հենդրիկ Շտրեկն ասել է, թե ստացված տվյալները այժմ պետք է գնահատեն եւ որոշակի եզրահանգումներ անեն հասարակությունը եւ քաղաքականությունը։ Բոննի վարակաբանները մարտի 30-ից մինչեւ ապրիլի 6-ը Գենգելտ համայնքում 415 տնային տնտեսություններում 919 բնակիչների հարցումներ եւ կորոնավիրուսի թեսթեր են անցկացրել։ Նրանք թեսթերը կատարել են օգտագործելով քթից եւ կոկորդից քսուքները, որոնք ցույց են տալիս վարակի առկայությունը տվյալ պահին, ինչպես նաեւ հակամարմինների թեսթեր, որոնց օգնությամբ կարելի է եզրակացություն անել (առնվազն) մասնակի իմունիտետի մասին։ Ենթադրվում է, որ Գանգելտի բնակիչների վարակման մեծ մասը տեղի է ունեցել փետրվարի կեսին կառնավալային երեկոյից որոշ ժամանակ անց, որին մասնակցել է վիրուսակիր։ Հետազոտությունն իրականացվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի կառավարության հանձնարարությամբ։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո շատերը գերմանիայում քննադատության են ենթարկել դրա հեղինակներին։ Մասնավորապես, դա վերաբերել է նախնական տվյալների հապշտապ հրապարակմանը, ինչպես նաեւ կոլեկտիվ իմունիտետի չափերի մասին եզրակացություններին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալների համաձայն, Գերմանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսը հայտնաբերվել է 163 175 մարդու մոտ։ Մահերի ընդհանուր թիվը երկրում կազմում է 6692։ RKI-ն կարծում է, որ Գերմանիայում վարակվածների իրական թիվը շատ ավելի մեծ է։
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03