Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ՀԷՑ-ի շուրջ զարգացումներին է անդրադարձել․
«Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա դա, միանշանակ, դրական նորություն է հայցվորի համար, և բացասական նորություն՝ պատասխանողի համար: Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցից ակնհայտ է, որ Կառավարությունն արդեն իսկ պետք է հետքայլ աներ և վերադարձներ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատերերին և կառավաման այլ մարմիններին: Մնում է ամենադժվար հարցը, որը ներկայիս աշխարհակարգում և իրավակարգում միջազգային ներդրումային իրավունքի և ընդհանուր միջազգային իրավունքի աքիլլեսյան գարշապարն է՝ միջազգային դատարանների և տրիբունալների որոշումների կատարումը։ Միջազգային իրավակարգում, ի տարբերություն ներպետական իրավակարգի, չկա հարկադիր կատարման ծառայություն, այսինքն՝ չկա մարմին, որը կապահովի ակտի կատարումը, եթե պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց։ Դրանից էլ այսօր օգտվում են ՀՀ իշխանությունները, բայց ո՞րն է դրա «գինը»։ Միջազգային ներդրումային իրավունքում կան նման նախադեպեր, սակայն բոլոր այդ դեպքերի ուսումնասիրությունը հուշում է, որ պետությունները վաղ, թե ուշ ստիպված են լինում կատարել արբիտրաժի որոշումները, եթե Հայցվոր կողմը հետամուտ է իր խախտված իրավունքները վերականգնելուն: Անգամ, եթե դիտարկենք այն վիճահարույց իրավիճակը, երբ Հայաստանի կառավարությունը չկատարի Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժի որոշումը մինչև այն պահը, երբ նշված որոշումը կճանաչվի ՀՀ դատարանի կողմից (այսինքն՝ կանցնի ներպետական ճանաչման և կատարման գործընթաց), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքի վերլուծությունից ակնհայտ է, որ նման որոշման ճանաչումը կարող է մերժվել շատ սահմանափակ դեպքերում (այդպիսին է աշխարհում ձեւավորված պրակտիկան): Արդեն հնչեցվել են ազդակներ, որ քաղաքական իշխանությունները փորձելու են օգտագործել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված «հանրային կարգին հակասելու» դրույթը՝ «պնդելով», որ վերոնշյալ Արբիտրաժի որոշումը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը։ Սակայն միջազգային ներդրումային իրավունքում «հանրային կարգին հակասելու» դրույթը միշտ մեկնաբանվել և մեկնաբանվելու է նեղ իմաստով, քանի որ, հակառակ պարագայում, ցանկացած պետություն կարող է հրաժարվել կատարելու արբիրտրաժային ոչ ցանկալի որոշումները՝ հղում անելով «հանրային կարգին հակասելու» լայն, տարածական և մանիպուլյատիվ մեկնաբանությանը: «Ինքինիշխանության սահմանափակումը» երբեք չի կարող վկայակոչվել որպես «հանրային կարգին հակասում», քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով համապատասխան համաձայնագիրը Կիպրոսի հետ և պատվիրակելով դրանից ծագող վեճերը միջազգային արբիտրաժին, արդեն իսկ ստանձնել է այդ հարցով իր սուվերենությունը սահմանափակող պարտականություններ։ Արդեն իսկ վավերացնելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան՝ Հայաստանը համաձայնություն է տվել կատարելու միջազգային արբիտրաժի որոշումները կիպրոսական ներդրողների հետ ծագած վեճերում: Ուստի, ինչպես և ողջամտորեն կանխատեսելի էր, ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը և ՀՀ կառավարության գործողություններն ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը»:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
17:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44