Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար, կարծես թե, բավականին ցավոտ էին, ասված է ՊԲ հաղորդագրության մեջ: «Ամենայն հավանականությամբ, հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից: ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր», - նշում են ՊԲ-ից:
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03