Երեւանում բնակվող 15 անդամից բաղկացած ընտանիքն արտակարգ դրության պայմաններում սոցիալական ծանր խնդիրներ ունի. խանութներին ունեն պարտքեր, որոնք չեն կարողանում մարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի անդամներից 27-ամյա Կարեն Մնացականյանը։ Նա ասաց, որ արտակարգ դրությունից առաջ, երբ աշխատատեղերը չէր փակվել, մայրն ու հայրն աշխատում էին. «Հայրս շինարար է, մայրս մաքրություն էր անում ճաշարանում»։ Նա հայտնեց, որ դիմել է Սոցապ նախարարություն. «Օնլայն նամակ եմ գրել, իրենք այսպես պատասխանեցին՝ խնդրում ենք՝ դիմեք արտակարգ դրությունից հետո. դրանից հետո դիմելու իմաստը ո՞րն է, որ հիմա ունեմ սոցիալական խնդիրներ։ 49 հազար նպաստով եւ 26 հազար տատիկի թոշակով կոմունալներն ենք վճարում։ 27 տարեկան եմ, ողնաշարի խնդիր ունեմ, բայց նախկինում բանվորություն եմ արել, ուղղակի ծանրություն չէի կարողանում վերցնել։ Օգտվել ենք սոցիալական աջակցության կետից, բայց դա չբավականացրեց։ 15 անդամից բաղկացած ընտանիքի համար դա քիչ էր»։ Պատմեց, որ ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն տարբեր օգտատերերի կողմից ընտանիքի հասցեին հնչեցվել են քննադատական տարբեր մեկնաբանություններ, որից հետո հեռացրել է գրառումը. «Վերջերս ֆեյսբուքյան գրառում արեցի՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, բայց այնքան վատ մեկնաբանություններ հնչեցրին, փոշմանեցի, որ գրել եմ։ Ասում են՝ այդքան երեխա ինչի՞ են ունեցել, որ հիմա էլ չեն կարողանում ապրել։ Մենք 2 ամիս առաջ լավ ապրել ենք, հիմա որ այսպիսի խնդիր է առաջացել, մեր մեղքը ո՞րն է։ Այս պահին միակ խնդիրը խանութներին ունեցած պարտքերն են, ամեն օր մեր տուն են գալիս՝ պարտքը ուզելու։ Դե տեսնում են, որ չենք աշխատում, էլ ինչպե՞ս ապրանք վաճառեն»։ Կարենը պատմեց, որ դպրոցական քույրեր ու եղբայրներ ունի, որոնք առցանց ուսուցմանը չեն կարողանում մասնակցել, որովհետեւ չունեն համակարգիչ. «Տանը համակարգիչ չունենք, ոչ էլ ինտերնետ, ու երեխաները առցանց ուսուցմանը չեն մասնակցում»։ Ընտանիքի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 094144864։
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03