Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը: Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզել են, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսել են որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերել են, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։ Կասկածվողները բերման են ենթարկվել բաժին։ Այդտեղ պարզվել է, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվել է։ Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք են բերել, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվել է Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվել են։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03