«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը: «Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը Կարեն Վարդաանյանի մասին: Դժվար է պատկերացնել, որ մարդասիրական՝ բժշկի մասնագիտություն ունեցող մարդը այսպիսի չարությամբ կարող է խոսել հարգարժան մեկի կամ որևէ մարդու մասին: Չարությունն ու բժշկի մասնագիտությունն անհամատեղելի են: Պարզել է մարդու հիվանդությունները և դրա վրա կառուցել իր չարագույժ մտքերը: Սա անհանդուրժելի և անմարդկային գրառում է: «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը», գրել է նախարարը: Ի դեպ, պարոն նախարար դադարեք մահացող մարդկանց պացիենտ անվանել»,-գրել է Ժաննա Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն արձագանքել էր Կարեն Վարդանյանի հարցազրույցին, որում Վարդանյանը նշել էր, թե կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ եկել է վակցինա ծախելու ժամանակը: Իր հերթին Կարեն Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Կարծիք կա, ասել եմ, այդ մարդը համաձայն չի այդ կարծիքի հետ, հակադարձել է, և այդ հակադարձմամբ իրեն որպես բժիշկ և նախարար ոչնչացրել է: «Ինքն իր ի՞նչ բարոյական իրավունքից է դուրս գալիս. նա իր իրավունքն օգտագործել է, բայց, երբ այդ իրավունքն օգտագործել է, որպես բժիշկ, կամ նախարար իրեն ոչնչացրել է: Ամեն մարդ ինքն է որոշում իր բարոյական շրջանակը, ես ինչո՞ւ պետք է նախարարի բարոյականությունը քննարկեմ, ինքն ինչ որ ասել է, որպես բժիշկ կամ նախարար, իրեն այս կյանքից ջնջել է, ինքը մանկապարտեզի վարիչ էլ չի կարող աշխատել»,- ասել էր Վարդանյանը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02