«Նվիրատվությունների մեծ մասը չի հրապարակվելու և կարգավորումն ունենալու է ձևական նշանակություն»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ: «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրինագծում ասվում է. «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում»: Սակայն նույն օրենքի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ այդ տվյալները կարող են հրապարակվել միայն նվիրատուի գրավոր համաձայնքության դեպքում: Նկատելով, որ այն ողջունելի նախաձեռնություն է և նպատակաուղղված է ապահովելու թափանցիկությունը՝ Անի Սամսոնյանը սակայն համոզմունք հայտնեց, որ այդ նախաձեռնությունը չի ապահովելու թափանցիկություն, որովհետև յուրաքանչյուր նվիրատվություն կամ նվիրաբերություն տվող անձ, եթե կարող է գրավոր համաձայնությամբ խնդրի համայնքապետին, որ իր տվյալները չհրապարակվեն, ապա դրանք չեն հրապարակվի: «Ավելի շատ կիրառվելու է այս պրակտիկան, որովհետեև և համայնքապետին է ձեռնտու, որ այդ տվյալները չհրապարկվեն և այն անձին, որ կարող է այդ նվիրատվության դիմաց համայնքից ստանալ ծառայություն, օրինակ՝ շինթույլտվություն, կամ ապօրինի շինարարութան օրինականացման թույլտվություն և այլ ծրագրեր»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: Բանախոսը հիշեցրեց, որ նախորդ նիստում ԱԺ-ն մերժեց իր նախագիծը, որը միտված էր այդ թափանցիկության ապահովմանը: Ըստ պատգամավորի, իր ներկայացրած նույնաբովանդակ նախագծով ավագանու գործառույթները մեծացվում էր, որպեսզի նարանք կարողանան նվիրատվությունների գործընթացների վրա իրականացնել վերահսկողություն և ապահովել թափանցիկությունը: «Հիմա ձևականորեն բերվել է մի օրենք և գրվել է մի դրույթ, թե կլինի գրավոր համաձայնություն՝ կընդունվի և կհրապարակվի, չի լինի չի հրապարակվի: Նվիրատվությունների մեծ մասը չի հրապարակվելու հենց այս դրույթի հետ կապված»,-եզրափակեց Անի Սամսոնյանը:
Աղբյուր` Panorama.am
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02