ARM | RUS |

«Ո՞նց էր համը մեր փողերի». Լեզվի կոմիտեում ակնհայտ կոռուպցիոն սկանդալը շարունակվում է. yerkir.am

05.05.20 | 17:32

Oրերս yerkir.am-ն անդրադարձել էր Փաշինյանի օրոք ԿԳՄՍՆ-ում ստացված պարգևավճարների խնդրին՝ տեղեկացնելով, lոր 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը (20 ամիսների համար), ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000: Հոդվածի հեղինակն անդրադարձել էր նաև վերջերս աղմուկ հանած մի խնդրի՝ փաստելով, որ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին (վերջինը՝ բաց նամակ) նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ իրենք պարգևավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև «տասներեքերորդ» աշխատավարձ և այլն։ Նշվել էր նաև, որ Yerkir.am-ի նամակին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (տես՝ այստեղ.), որ Լեզվի կոմիտեին հատկացվող՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. տարեկան գումարը կազմել է 13274.5 հազար դրամ, իսկ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով տարեկան 2019 թ. տարեկան գումարը կազմել է 5679.0 հազար դրամ։ Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ փաստենք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցների վեճը վերաբերում է վերոհիշյալ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. համար նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամ գումարին, որը, ինչպես պնդում են նրանք, ստացել են խիստ մասնակիորեն՝ միայն առաջին և, մասամբ, երկրորդ եռամսյակների համար։ Լեզվի կոմիտեի աշխատակիցների հետ մեր զրույցում ի հայտ բերեցինք աննախադեպ փաստեր և երևույթներ։ Մեծ է մեր հարգանքը կոմիտեի նախագահ պարոն Գյուրջինյանի գիտական վաստակի հանդեպ, և, կարծում ենք, այս հրապարակումը լավագույն առիթը կարող է հանդիսանալ, որպեսզի լեզվաբանը հանդես գա այս ամենի վերաբերյալ հրապարակային պարզաբանումներով։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2020 թ. փետրվարի 24-ին ևս մեկ նամակ են հղել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին (պատճենը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ)՝ լրացուցիչ կերպով փորձելով ճշտել, թե «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողի փոփոխություն կամ նշված 13 մլն 274.5 հազար դրամ գումարի վերաբաշխում կատարվե՞լ է արդյոք և, եթե կատարվել է, ապա ու՞ր են ուղղվել և ի՞նչ նպատակով են ծախսվել այդ միջոցները։ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի պատասխանն (այստեղ.) առավել քան հստակ է և, կարելի է ասել, տալիս է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք տեղ էին գտել Լեզվի կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված նախորդ 3 նամակներում. համապատասխան հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամի գծով բյուջետային տարվա ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չեն եղել։ Ֆինանսների նախարարության նշված պատասխանը բոլորովին այլ իրողություններ է ջրի երես հանում՝ փաստելով, որ 13 մլն 274.5 հազար դրամը պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով ամբողջովին տրամադրվել է Լեզվի կոմիտեին, և, հետևաբար, կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բաց նամակում տեղ գտած այն ենթադրությունը, թե հավելավճարների համար նախատեսված գումարը դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել, չի հաստատվում։ Այն, որ նշված հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամը հասել է Լեզվի կոմիտեին՝ անուղղակիորեն չի ժխտում նաև ինքը՝ կոմիտեի նախագահությունը. կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված առաջին նամակին ի պատասխան, կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը փաստել է, որ երրորդ եռամսյակից սկսած դրամական խրախուսումներ չեն հատկացվել ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, թեև դրանք նախատեսվել էին։

ՀՀ լեզվի կոմիտեի ղեկավարությունը փաստում է՝ 13 մլն 274.5 հազար դրամը սպառվել է 2-րդ եռամսյակում, ինչից ելնելով էլ, ըստ Դ. Գյուրջինյանին տվյալ պահին փոխարինող Մ. Յավրումյանի պատասխանի, գումար չի մնացել, որպեսզի կոմիտեի աշխատակիցները պարգևատրվեն նաև 3-րդ և 4-րդ եռամսյակում՝ Ամանորի նախաշեմին։ Լեզվի կոմիտեի աշխատակիցերի տրամադրած փաստաթղթերից պարզում ենք մի աննախադեպ իրողություն. վերջիններիս՝ 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում տրված պարգևավճարների ընդհանուր գումարը չի գերազանցում 2,5 մլն դրամը։ Ամենապարզ թվաբանական հաշվարկի արդյունքում՝ ենթադրում ենք, որ մնացած շուրջ 10 մլն 770 հազար դրամով առաջին և երկրորդ եռամսյակներին (եթե հավատանք կոմիտեի նախագահությանը և փաստենք, որ երրորդ եռամսյակում գումարն արդեն սպառված է եղել) պարգևատրվել են կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, տեղակալ Մարատ Յավրումյանը, նախագահի երկու օգնականներն ու գործավարը (5 անձ)։ Հիշեցնենք՝ այս 5 անձինք չկան Լեզվի կոմիտեի շուրջ մեկուկես տասնյակ այն աշխատակիցների շարքում, ովքեր բողոքներ են հղել իշխանություններին։ Բնականաբար՝ գործավար-օգնականներ շղթան հազիվ թե հավասարաչափ օգտված լինի այդ մոտ 11 մլն դրամից, և, ենթադրելի է, որ գլխավոր «գործող անձինք» հանդիսացել են նախագահ Գյուրջինյանն ու տեղակալ Յավրումյանը, ովքեր «ինքնապարգևատրվել են» այդչափ պատկառելի գումարով, ավելին, կրկին ենթադրելի է, որ դա արել են այնպիսի «ախորժակով», որ 2-րդ եռամսյակում արդեն սպառել են պարգևատրման ողջ բյուջեն։ Բնականաբար՝ հարց է առաջանում. եթե անգամ օրենքը թույլ է տալիս նշյալ տողով եղած բյուջեն տնօրինել սեփական հայեցողությամբ և պարգևատրել աշխատակիցներին՝ ըստ արդյունավետության, ապա ի՞նչ հիմքերով են Գյուրջինյանն ու Յավրումյանը շտապել ամառվա կեսին սպառել 3-4-րդ եռամսակների համար նախատեսված (Ամանորյա) պարգևավճարները։ Եվ ու՞մ են վճարել այդ պատկառելի գումարը, եթե ոչ՝ ինքնապարգևատրվել։ Պարոն Գյուրջինյանը տարվա կեսին արդեն կանխատեսել էր, որ բոլոր, կրկնում ենք, բոլոր աշխատակիցներըտարվա երկրորդ կեսին վատ են աշխատելու և տարեվերջին պարգևատրման կամ խրախուսման արժանի չե՞ն լինելու, ուստի, ելնելով դրանից, հարկ է համարել ողջ գումարը ամառվա կեսին «սպառե՞լ»։ Իրական ղեկավարին բնորոշող բարոյական ո՞ր նորմն է ստիպել պարոն Գյուրջինյանին՝ դիմելու սեփական աշխատակիցների և իր միջև ծայրասիտիճան լարվածություն մտցնող այսպիսի քայլերի։ Այսքանից հետո՝ արժե կասկածել, արդյո՞ք անաչառ են աշխատակիցների հանդեպ իրականացվող ծառայողական քննությունները, որոնց մասին տեղակալ Յավրումյանը նշել է պատասխան նամակում, արդյո՞ք դրանք միտումնավոր չեն իրականացվել կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, «նախագծվել» տարվա ընթացքում, որպեսզի այդ աշխատակիցներին զրկեին այդ տողով պարգևատրվելուց, և ամբողջ գումարը «սպառված համարվեր» նախագահի ու տեղակալի կողմից։ Ավելին, եթե անգամ բոլոր աշխատակիցներն անարժան էին, ծառայողական վատ վարքի տեր, աշխատանքային պարտականություններում անխտիր թերացող և այլն (չնայած՝ նամակում նշվում է 2-ի մասին)՝ այն աստիճան, որ անգամ Ամանորին չէր կարելի մի փոքրիկ տոնական հատկացում տրամադրել, ապա ո՞ր օրենքով է նախատեսված, որ այդ տողով հատկացված ողջ գումարը «պարտադիր բաշխման ենթակա է» և այն չի կարելի հետ վերադարձնել բյուջե։ Թեև նվազ, բայց մենք ունենք դեպքեր, երբ, օրինակ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 133.345.675 պարգևատրման ֆոնդի գումարից 81.357.926 ՀՀ դրամը 2019 թ. ընթացքում բաշխել է Տեսչական մարմնի 194 աշխատակիցների միջև, իսկ 51.987.749 ՀՀ դրամը վերադարձրել է պետական բյուջե։ Բնականաբար՝ աշխատակիցների կողմից բարձրացվող և մտավորականին պատիվ չբերող այսպիսի մեղադրանքների պարագայում արդարացման լավագույն միջոցներից մեկը լրատվությամբ այս ամենը փաստարկված կերպով հերքելն է և համապատասխան պարզաբանումներով հանդես գալը։ Այդ հույսով՝ համացանցով գրավոր դիմեցինք Լեզվի կոմիտեի նախագահ պարոն Գյուրջինյանին և խնդրեցինք հեռախոսահամարը։ Վերջինս ոչ միայն չտրամադրեց հեռախոսահամարը, այլև չուզեցավ լսել մեր հարցադրումները՝ միայն գրավոր պնդելով հետևյալը.

«Այսպես կոչված մեղադրանքների հետ առնչություն չունեմ, ուստի ասելիք էլ չունեմ»։ Բնականաբար՝ մենք փորձեցինք լրացուցիչ գրավոր հարցադրմամբ ստանալ պարզաբանում առ այն, թե, ի վերջո, կարո՞ղ ենք ենթադրել, որ 13.274.500 դրամի առյուծի բաժինը՝ շուրջ 10 մլն 770 հազար դրամը, բաշխվել է կոմիտեի ղեկավար անձնակազմի, այն է՝ հիմնականում իր և տեղակալի միջև։ Ցավոք, պարոն Գյուրջինյանը տեսավ մեր նամակը և ոչինչ չպատասխանեց։ Ի դեպ, կոմիտեի տեղակալ Մ. Յավրումյանը օրեր առաջ դիմատետրի գրառմամբ հայտնել էր հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարցնում է, թե 2019-ի սկզբին ու տարեվերջին որքան կանխիկ դրամ եմ ունեցել»։ Միգուցե այդ նույն ծանուցագիրն ստացել է նաև պարոն Գյուրջինյա՞նը։ Փաստ է՝ ԿԳՄՍՆ-ն չի վերահսկել Լեզվի կոմիտեի «պարգևավճարային» քաղաքականությունը, փաստ է նաև, որ քաղծառայողների՝ ակնհայտ կոռուպցիոն սխեմաներ մատնանշող մի քանի նամակներին ի պատասխան ոչինչ չի արվել ո՛չ վարչապետի, ո՛չ ԿԳՄՍՆ-ի կողմից, և վերջիններս բավարարվել են կոմիտեի ղեկավարության՝ բազմաթիվ հարցեր առաջացնող և հենց նույն կոռուպցիոն սխեմայի մասին մատնանշող նամակ-պարզաբանմանը հղում կատարելով։ Այսինքն՝ կա՛մ կառավարությունը (ԿԳՄՍՆ-ն) տոտալ անլրջության է մատնված և չի իրականացնում ծառայողական խորքային քննություն, կա՛մ հասկանալի «շահեր» ունի, ուստի և բավարարվում է Դ. Գյուրջինյանի տեղակալի՝ բոլոր իմաստներով քննության ենթակա, անտրամաբանական բացատրություններ պարունակող և բազմաթիվ կասկածներ հարուցող «պարզաբանումը» սպառիչ համարելով։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ, ըստ աշխատակիցների, «պարգևավճարային» այդ նույն կասկածելի և անբացատրելի վարքագիծը Գյուրջինյանը և Յավրումյանը շարունակում են նաև 2020 թ. ընթացքում՝ նախազգուշացնելով, որ այս տարի ևս աշխատակիցները չեն ստանալու այդ տողով որևէ լումա։ Այնինչ՝ մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ նշյալ հոդվածով կոմիտեին է հատկացվել 14 մլն 839.5 հազար դրամ։ Արդեն առաջին եռամսյակն անցել է և աշխատակիցները որևէ կոպեկ չեն ստացել նշյալ գումարից. հավանաբար նրանք շուտով կրկին «կհրեշացվեն» Գյուրջինյանի կողմից և կպիտակավորվեն։ Բնականաբար՝ աշխատակիցները վճռական են տրամադրված, և, եթե պարոն Գյուրջինյանը շարունակի և՛ անցյալ, և՛ այս տարվա պատկառելի գումարները, մեղմ ասած, «մեջտեղից վերացնել», ապա այս ակնհայտ կոռուպցիոն վարքագծին հակընդեմ քայլերը չեն ուշանալու։ Աշխատակիցները փաստում են նաև, որ Գյուրջինյանը չունի նաև ղեկավարի մեծահոգություն։ Բացի այն, որ նա ոչ միայն նեղսրտում է և արհեստական քաշքշուկներ ստեղծում այն պահերին, երբ աշխատակիցները հիշեցնում են նրան տխրահռչակ պարգևավճարների անհետացման և հնարավոր յուրացումների մասին, այլև ակնհայտ զզվանք ունի կոլեկտիվի հանդեպ. նա աշխատակիցներին որևէ մի անգամ չի շնորհավորել տոների առիթով՝ ակնհայտորեն կռահելով, որ իրեն կրկին հիշեցնելու են «գրողի տարած» պարգևավճարների մասին։ Բավական է միայն մատնանշել, որ ՀՀ պետական հարյուրավոր հիմնարկների շարքում Լեզվի կոմիտեի այս կնճռոտ իրողությունն աննախադեպ երևույթ է ՀՀ վերջին տասնամյակների պատմության մեջ։ Ամփոփելով՝ փաստենք, որ ուշադրությամբ հետևելու ենք կա՛մ ԿԳՄՍՆ-Լեզվի կոմիտեի նախագահության, կա՛մ Գյուրջինյան-Յավրումյանի կողմից դրսևորվող այս ակնհայտ կասկածելի վարքագծին։ Մինչ այդ՝ կրկին սպասում ենք պարոն Գյուրջինյանի հրապարակային պարզաբանումներին և այն հարցի պատասխանին, թե, ի վերջո, ու՞մ ձեռքին է հայտնվել պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով ամբողջովին Լեզվի կոմիտեին տրամադրված 13 մլն 274.5 հազար դրամի պատկառելի մնացորդը՝ 10 մլն 770 հազար դրամը, և կոմիտեի նախագահն արդյո՞ք նույնկերպ է տնօրինելու այդ նույն տողով 2020 թ. տրամադրված 14 մլն 839.5 հազար դրամը։

Վահե Սարգսյան

yerkir.am


2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և...

15:36

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից (Տեսանյութ)

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է...

15:03

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է...

14:33

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի...

14:02

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո Ցուցուլյան

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո...

13:23

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին (Տեսանյութ)

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի...

13:04

12:38

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

12:35

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55