Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը:
Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։
Ամփոփելով վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02