Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, ըստ որի, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Ֆրանսիայում ի հայտ են եկել 2019 թվականի դեկտեմբերին:
«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է նա:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն իրականում գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դա պարզվել է հիմա: Դեկտեմբերի 27-ին բժիշկը բուժել է Փարիզից մի պացիենտի, ով թոքաբորբ է ունեցել:
Նա ապաքինվել է և դուրս է գրվել, սակայն բժշկի այս օրերին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել: 50-ամյա տղամարդը չի կասկածել, որ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին: Երկու հոգին վերադարձած են եղել Ուհանից, երրորդ անձը եղել է նրանց ընտանիքի անդամը:
Բժիշկը դիմել է Առողջապահության ազգային գործակալությանը և կոչ է արել մյուս վարակաբաններին վերաճշգրտել ունեցած թեստերը:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03