Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է առավել քննարկիվող թեմաներից կադրային քաղաքականության մասին հարցերին։
Նա գրել է.
«Հանրային իշխանության ձևավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաև սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից:
Այս հարցում նորից ուզում եմ հատուկ ընդգծել Ստեփանակերտի Մայր տաճարի բակում փետրվարի 26-ին հնչեցրած կոչիս խորհուրդը: Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում ես յուրայիններ և ոչ յուրայիններ չունեմ. բոլորն իմ հարազատներն են: Եվ քաղաքական խորհրդատվությունների շրջանակում կուսակցությունների ղեկավարության եւ առանձին գործիչների հետ հանդիպումներիս օրակարգի առանցքն Արցախում համերաշխության մթնոլորտ ունենալն է:
Հայտարարվածի համաձայն՝ ոչ միայն բաց ենք բոլորի հետ համագործակցության կամուրջներ կառուցելու համար, այլև, հանուն ներքին միասնության, շարունակելու ենք համախմբել ու համախմբվել: Ովքեր դեմ են ձևավորված օրակարգին, ուրեմն մեզ հետ քայլելու ճանապարհ չունեն, ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս:
Կրկին հավաստիացնում եմ, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու եմ պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի, ու դա ժողովրդի պահանջն է:
Մեր նախընտրական ծրագրի առաջին շահառուն արցախցին է, իսկ բարեկեցիկ ապագա կառուցելու ընթացքն՝ անկասելի: Համընդհանուր ջանքերով մեր բոլոր խոստումները ի կատար կածենք: Վստա ՛հ եղեք»։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33