ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, 2012թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2012-2018 թվականներին, վատնման եղանակով հափշտակել է ՓԲ ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաեւ որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, իր կնոջը, ազգականին եւ ծանոթին հրամանագրել է ՓԲ ընկերությունում՝ որպես աշխատակիցներ, ապա՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանց աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է վերջիններիս տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որոնք ամեն ամիս հաստատել է: Արդյունքում՝ մինչեւ 2018թ. սեպտեմբերը ՓԲ ընկերության միջոցներից նշված անձանց վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամ: Բացի այդ, 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության տնօրենը ստացել է ընկերությունում իրականացված դիահերձումների՝ պետականորեն սահմանված գումարների մի մասը, հարկային մարմիններին ներկայացրել իրականից ավելի քիչ քանակությամբ կատարված դիահերձումների վճարներ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով գումարը, չմուտքագրելով դրամարկղ, յուրացման եղանակով հափշտակել է: Ինչպես նաեւ՝ 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության անունից Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկում իրականացրել է դիահերձումներ, տրամադրել մահվան բժշկական վկայականներ եւ ստացել յուրաքանչյուր դիահերձման համար պետականորեն սահմանված գումարը: Վերջինս կատարված դիահերձումների դիմաց ստացված գումարները չի մուտքագրել ՓԲ ընկերության դրամարկղ՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 25.812.500 ՀՀ դրամ: Բացի այդ, Շիրակի մարզի երկու բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն, ինչպես նաեւ՝ ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար, 2012թ. հուլիսի 21-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության տնօրենը վերջիններից որպես կաշառք մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս կնոջը եւ ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շիրակի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, վերականգնվել է 8.578.000 ՀՀ դրամ: Քրեական գործից նշված մեղադրյալների մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: ՓԲ ընկերության տնօրենի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին եւ հայտարարվել հետախուզում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02