ARM | RUS |

Նոյ թաղամասի սեփականատերերն ու բնակիչներն ահազանգում են Երևանի քաղաքապետի խախտումների մասին

06.05.20 | 14:13

Նոյ թաղամասի սեփականատերերն ու բնակիչներն ահազանգում են Երևանի քաղաքապետի խախտումների մասին: Դրա վերաբերյալ տարածած հայտարարությունում ասվում է.

«Մամուլի հրապարակումներից, ինչպես նաև մեր բնակելի տների հարևանությամբ ծանր շինարարական տեխնիկայի գործածմամբ հողային աշխատանքներ կատարող անձանցից տեղեկացել ենք, որ մեր անմիջական հարևանությամբ՝ ք.Երևան, Լենինգրադյան փողոց 23/7 հասցեում, «Լույսեր» ընկերության կողմից նախաձեռնվել է տասնութհարկանի բազմաբնակարան բնակելի չորս շենքերի համալիրի կառուցում: «Լույսեր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ շինարարական աշխատանքների կատարման համար Երևանի քաղաքապետի կողմից 03.04.2020թ. ստացել են թիվ 01/18-20384-411 շինթույլտվությունը, որի համաձայն նախատեսվում է տասնութհարկանի բազմաբնակարան շենքերի համալիրի շինարարության իրականացում, որն անմիջապես նայում է Նոյ թաղամասի մի շարք բնակիչներիս առանձնատներին և դրանց բակերին: Մենք, Նոյ թաղամասի մի շարք սեփականատերերս և բնակիչներս, հայտնում ենք, որ Նոյ բնակելի թաղամասի տարածքում նման բազմահարկ շենքերի կառուցապատումն ու հետագա բնակեցումը աղետալի հետևանքներ է առաջացնելու մեզ համար և խաթարելու է այս թաղամասի բնականոն կյանքը: Սակայն աչքառուն այն է, որ տվյալ կառուցապատման թույլտվությունը Երևանի քաղաքապետի կողմից տրվել է գործող քաղաքաշինական օրենսդրության մի շարք նորմերի անտեսմամբ և կոպիտ խախտումներով: 1. Նախ նշենք, որ Երևանի քաղաքապետարանը, նման նախագիծ հաստատելով, խախտել է հասարակայնության իրազեկման վերաբերյալ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N660 որոշման պահանջները, որի հավելվածով սահմանված է «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման» կարգը (այսուհետ՝ Կարգ): Մասնավորապես, Կարգի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է. «1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով: 2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները»: Մեջբերված դրույթներից հետևում է, որ ՀՀ կառավարության կողմից դեռ 1998թ.-ին հաստատվել է համապատասխան կարգ, որով սահմանված են ՀՀ տարածքում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնության ներկայացուցիչների իրազեկումը և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանն ու որոշումների ընդունմանը հանրության մասնակցությունը, հատկապես նշված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հետ փաստացի առնչվող շահագրգիռ անձանց: Հաշվի առնելով Երևան քաղաքի, Նոյ թաղամասի, Լենինգրադյան փողոց 23/7 հասցեում «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տասնութհարկանի չորս շենքերի համալիրի կառուցապատումն ու Երևանի քաղաքապետի կողմից դրա շինարարության թույլտվության տրամադրումը՝ միանշանակ է, որ տեղի է ունենում ցածրահարկ կառուցապատման համար նախատեսված Նոյ թաղամասի կենսագործունեության միջավայրի կտրուկ և անդառնալի փոփոխություն, որի իրազեկման համար պատասխանատվություն կրող անձը՝ Երևանի քաղաքապետը, մինչ օրս որևէ կերպով, որևէ եղանակով «Ծրագրվող փոփոխությունների մասին» հասարակայնությանը չի տեղեկացրել և չի իրազեկել: 2. Կարևոր հարց է, թե ի՞նչ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետը պետք է «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին» իրազեկեր հասարակայնությանը: Կարգի 4-րդ կետի համաձայն. «Համայնքների ղեկավարները իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը` նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը»: Նույն կետում նշված է, որ քաղաքապետի նշյալ՝ «Պարտավորության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն»: Անտեսելով ՀՀ կառավարության որոշումով սահմանված պահանջները՝ Երևանի քաղաքապետը զրկել է Նոյ թաղամասի տասնյակ սեփականատերերին և բնակիչներին Կարգի 6-րդ կետով սահմանված իրավունքների իրացումից, այն է՝ «Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում (...) դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին»: 3. Խնդիրն ավելի զավեշտալի է դառնում հաշվի առնելով այն փաստը, որ Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը մինչ օրս չունի «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված գոտևորման նախագիծ, որպիսի պայմաններում «Լույսեր» ՓԲԸ-ին շինթույլտվություն տրամադրելով խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 41.1-րդ հոդվածով սահմանված համայնքային տարածքների գոտիավորման սկզբունքը, որով սահմանված են համայնքի կամ դրա առանձին հատվածների, տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան: Վերոգրյալի հիմքով Երևանի քաղաքապետը անտեսել է նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 41.3-րդ հոդվածի 18-րդ մասով ամրագրված՝ «Սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքի կիրառումը, քանի որ համապատասխան գոտևորման նախագիծ չունենալով, իրավասություն չուներ «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից խնդրարկված տասնութ հարկանի չորս շենքերի համալիր-թաղամասի կառուցապատման ռեժիմ սահմանել ցածրահարկ կառուցապատման գոտի հանդիսացող Նոյ թաղամասի բնակելի տարածքի համար: Շինթույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելով խախտվել են նաև մեր, որպես շահագրգիռ անձանց իրավունքները՝ վարչական վարույթում լսված լինելու մասով, այն պարագայում, երբ «Վարչարարության մասին» օրենքով հստակ սահմանված և երաշխավորված է նշյալ իրավունքի իրացումը, երբ վարչական ակտով շոշափվում են անձի օրինական շահերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը հանրային իրավահարաբերությունների ոլորտում գործունեություն է իրականացնում որպես վարչական մարմին` արտաքին ներգործություն ունեցող գործառույթներ կատարելով և վարչական ակտեր ընդունելով անձանց համար փաստական հետևանքներ է առաջացնում, ուստի, առերևույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելով, Երևանի քաղաքապետը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, ինչն անթույլատրելի է պետության անունից հանդես եկող անձի համար: Ներկայումս Նոյ թաղամասի մի շարք սեփականատերերով վարչական բողոք ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև կոլեկտիվ հայց ենք նախապատրաստում՝ «Լույսեր» ընկերությանը տրամադրված շինթույլտվությունը վիճարկելու համար: Տեղեկացնում ենք, որ մտադիր ենք նաև դիմելու ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի քաղաքապետի գործողությունների օրինականությունը ստուգելու խնդրանքով: Հարգանքով` Նոյ թաղամասի բնակիչներ. Արմեն Հակոբյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 111 տ.), Արտաշ Հակոբյան՝ ___________________ (Լենինգրադյան, 29/15 տ.), Արկադի Համբարձումյան՝ _____________ (Նոյ թաղամաս, 139/5 տ.), Աշոտ Մանուկյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 10/3), Վահան Շահինյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 1/10 տ.), Սերգո Չախոյան՝ ______________________ (Լենինգրադյան, 21/10տ.)


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33