«Վերջին տվյալներով՝ արհեստական շնչառական սարքեր են միացված 8 պացիենտների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով, այս պահին պացիենտներից 80-ի վիճակը ծանր է, 30 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ըստ նախարարի, թոքաբորբ ունեցող անձանց թիվը ևս աճում է, և դա բնական է, քանի որ հիվանդների բացարձակ թիվն աճում է, հետևաբար ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվն էլ է աճում։ «Տեսնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երբ այլ երկրներում պահվող նմուշները ստուգվում են՝ հասկանալու, թե իրականում երբ է իրենց մոտ գրանցվել վարակի առաջին դեպքը, ես ինքս էլ հանձնարարել եմ, որ մեր մոտ եղած նմուշները՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների, հետազոտեն։ Եթե հայտնաբերվեց, ապա ես էլ կհայտարարեմ, որ մեզ մոտ վարակի մուտքն ավելի վաղ է եղել, բայց դրա հավանականությունը շատ փոքր է, քանի որ մենք առնվազն փետրվարի սկզբից սկսել ենք հետազոտել կասկածելի դեպքերը»,- հայտնեց Ա. Թորոսյանը։ Հարցին, թե մարդկանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացումը ի՞նչ հետևանք կարող է ունենալ, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ դա հնարավոր է բերի թվերի աճի, բայց հնարավոր չէ մշտապես փակված վիճակում ապրել. «Մենք պետք է սովորենք ապրել, իսկ այդ սովորելու գործընթացը որքան արագ և անցավ կանցնի, կախված է բոլորիցս։ Քանի որ եթե ցավոտ սովորենք, այսինքն՝ եթե լինեն շատ մահեր, դա դժբախտություն կլինի բոլորիս համար, բայց այլընտրանք չունենք, մենք պետք է սովորենք ապրել նոր կանոններով՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, ձեռքերն ախտահանել»։ Հարցին՝ հնարավո՞ր է իմունիտետ ձևավորվի մարդկանց մոտ, Ա. Թորոսյանն ասաց՝ չգիտեմ, դա հնարավոր է ասել 3 տարուց, երբ առաջին վարակակրի մոտ իմունիտետը որոշվի։ «Իմունիտետ որոշելու թեստեր մենք շուտով կունենանք, ՌԴ-ն մեզ կհատկացնի»,- ասաց Ա. Թորոսյանը։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02