Կոտայքի մարզի Կամարիս գյուղում դեռ հաշվարկում են նախօրեի քամուց հասցված վնասի չափերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գոռ Հակոբյանը՝ նշելով, որ նախօերի քամուն հորդառատ անձրեւ է հաջորդել, ինչի պատճառով որեւէ աշխատանք տանելը դժվարացել է։ «Մոտ տան տան տանիք է վնասվել, անասնագոմի, արտադրական տարածքի։ Դեռեւս հաշվում ենք։ Քամուց հետո հորդառատ անձրեւ է սկսվել ու դրա հետեւանքով երեկվանից մոտ ութ գյուղ էլեկտրաէներգիա էլ չունի, փնտրում են, դեռ պատճառը չեն հասկանում՝ ինչից է։ այդ պատճառով չենք կարողացել դեռ վնասի չափերի մասին եզրակացությունը ուղարկել մարզպետարան»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ իրենց ուժերով վերականգնել են իրենց բանկելի տների տանիքները։ Գյուղապետը նշեց, որ շատ շինություններ էլ թեթեւ վնասներ են կրել քամուց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին՝ ժամը 17:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ):
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02