«Գիշերօթիկից տուն վերադարձած երեխաների նկատմամբ վերահսկողություն իրականացվո՞ւմ է»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։ Պատգամավորի խոսքով, երեխաներին ընտանիք վերադարձնելու գործում խիստ կարևոր է վերահսկողություն իրականացնելը. «Բացի այդ, երեխաներին բնեղենով օգնելուց, պետք է նաև վերահսկողություն սահմանվի նրանց ընտանիքներում եղած հոգեբանական պայմանների նկատմամբ։ Շուրջ 190 երեխա ընտանիք է վերադարձել, և ինձ հետաքրքիր է՝ այդ բոլոր երեխաների վերաբերյալ առանձին քարտադարաններ կա՞ն»։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Զ. Բաթոյանն ասաց, որ ընտանիք վերադարձած երեխաներին ոչ միայն բնաիրային աջակցություն է տրամադրվում, այլ նաև էլեկտրաէներգիայի վճարի փոխհատուցման, մասնագիտական կրթության և ծնողներին աշխատանքի տեղավորման ծրագրեր կան։ «Այդ կարիքները գնահատում է ոչ թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ դա արվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համատեղ։ Բոլոր երեխաների ընտանիքների կարիքները մենք համատեղ գնահատում ենք՝ հասկանալու, թե արդյոք երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք նպատակահարմար է։ Նույնիսկ ցածր ռիսկի դեպքում մենք, բնականաբար, չենք խրախուսում այդ վերադարձը։ Իսկ վերահսկողություն մենք իրականացնում ենք համայնքների հետ համագործակցելով»,- շեշտեց Զ. Բաթոյանը։ Նրա խոսքով, կան բոլոր երեխաների առանձին պատմություններն՝ իրենց կարիքներով։ Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ վերահսկողության գործառույթը թողնվում է համայնքների վրա, իսկ վերջիններս դա անում են ոչ լիարժեք։ Զարուհի Բաթոյանն էլ համաձայնեց, որ համայնքներում կան վերահսկողության հետ կապված խնդիրներ, և դրանք պետք է լուծել՝ համայնքները հզորացնելու միջոցով. «Ապակենտրոն ծառայությունները շատ ավելի արդյունավետ են»։ Աղբյուր`
Panorama.am
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03