Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արեւային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը եւ այլք: Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ եւ Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով: Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել: Սարավան համայնքում՝ ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, 36 հետկար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարեւորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, եւ բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաեւ այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արեւային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին: Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարեւորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03