2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն, ներառյալ՝ երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի, 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մ.Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հ.Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում: 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մ. Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը:
Նախաքննությունը շարունակվում է:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33