Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) ուղղված նամակում պարզաբանել է երկրի դիրքորոշումը Արցախի հարցում, հայտնում է ANCC-ը։ Ինչպես նշում է հանձնաժողովը, ի հեճուկս Twitter-ում դիվանագիտական անպատասխանատու եւ միակողմանի գրառման, որը հրապարակել է Անկարայում Կանադայի դեսպանությունը՝ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ինքնորոշման սկզբունքը։ Նրա խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։ «Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական եւ հետեւողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, եւ մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ ցանկացած բանաձեւ պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը»,- իր նամակում նշել է Կանադայի արտգործնախարարը։ Նշենք, որ ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին եւ լուրջ մտահոգություն հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության Twitter-յան գրառման առնչությամբ։ Իր թվիթում Կանադայի դեսպանությունը աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ եւ արդար ընտրությունները։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33