Հաշվի առնելով այն, որ աշխարհը արդեն ցնցվել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներից, ԱՄՆ-ում եւ Չինաստանում առեւտրային լարվածության վերականգնումը «վերջինն է, ինչ մեզ պետք է»։ Այս մասին հինգշաբթի օրը հրապարակված տվյալների ֆոնին, որոնք ցույց են տվել, որ Չինաստանի արտահանումը անցել է ապրիլին սպասելիքներից, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կառավարիչ եւ ներդրումային տնօրեն Ալեքսանդր Տրեւեսը՝ JPMorgan Asset Management-ից։
«Դա նշանակում է, որ տնտեսությունները, հնարավոր է, ավելի լավ են աշխատում, քան կարելի էր մտածել, սակայն հարցն այն է, թե ինչ տեսք ունի ԱՄՆ-ի հետ առեւտրային բալանսի դրական սալդոն։ Եթե ԱՄՆ վարչակազմը որոշի, թե արտահանման այս թվերը ցույց են տալիս, որ ինչ-որ կերպ Չինաստանը անարդար հաղթում է՝ համեմատած ընթացիկ իրավիճակի հետ, ապա դա կարող է հանգեցնել առեւտրային լարվածության ուժեղացմանը։ Անկեղծ ասած՝ դա վերջինն է, որ այժմ պետք է մեզնից յուրաքանչյուրին»,- նշել է նա։
Վերջին օրերին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հռետորաբանությունը սրվել է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է՝ «ապացույցների զգալի քանակի մասին», որոնք վկայում են, թե վիրուսը հայտնվել է Ուհանի լաբորատորիայում, որտեղ գրանցվել են հիվանդության առաջին դեպքերը։ Իր կողմից, Չինաստանը կտրականապես հերքել է այն պնդումները, որ վիրուսը դուրս է եկել Ուհանի վարակաբանության ինստիտուտից։ Փորձագետների մեծ մասը կարծում է, որ վիրուսը, հավանաբար, առաջացել է Ուհանի շուկայում եւ մարդկանց է փոխանցվել չղջիկների կամ մողեսների միջոցով։
Երկու տնտեսական կենտրոնների միջեւ լարվածության բռնկումը փոփոխական է, ինչը «վերականգնված ռիսկ» է ներկայացնում շուկաների համար, հայտարարել է Թիմոթի Մոն՝ Goldman Sachs-ից։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի առեւտրային հատուկ ռիսկի շուկայական գնահատականը չափող ցուցանիշը «մի քիչ նվազել է» վերջին շաբաթվա մեջ։ Դա ցույց է տալիս, որ շուկան «սկսում է գնահատել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների մտահոգությունները», ասել է նա՝ հավելելով․ «Մենք կարծում ենք, որ այդ գործոնը, որը ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում շուկաների համար, ամենայն հավանականությամբ, ավելի նկատելի կլինի շուկայական գներում առաջիկա հեռանկարում»։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44