Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը էթիկայի շրջանակներում կարող է քննարկվել, եթե լինի համապատասխան դիմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Էթիկայի հանձնաժողովը առավելագույնը պետք է արձանագրի, որ պատգամավորը խախտել է վարքագծի կանոնները և դրանով նախատեսված պատիժը լինում է այն, որ եզրակացությունն ուղղակի հրապարակվում է ԱԺ պաշտոնական կայքում»,- հայտնեց նա։
Արսեն Բաբայանի խոսքով՝ վարքագծի կանոնների խախտումը պատգամավորին մանդատից զրկելու առանձին հիմք չի կարող հանդիսանալ։ Ընդհանրապես, ըստ նրա՝ պատգամավորին մանդատից զրկելը երկար գործընթաց է․ «Դեպքը, որ տեղի է ունեցել, այդ ծեծկռտուքը, կարող է դրան քրեաիրավական գնահատական տրվի, եթե որակվի որպես ծեծ և լինի համապատասխան դիմում իրավապահ մարմիններին»։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:
ցԻրավապաշտպանի կարծիքով՝ ԱԺ-ի ծեծկռտուքի պատճառը արդեն 2 տարի շարունակ երկրում ատելության գեներացումն է․ «Իշխող քաղաքական ուժն այնքան չարություն և ատելություն գեներացրեց ու տարածեց, որ նույնիսկ իրենք դրա զոհը դարձան և չկարողացան զսպել իրենց ատելությունը: Ժամանակն է վերջն տալ այս ամենին: Ժամանակն է փրկել հայրենիքն այս չարության մթնոլորտից»։
tert.am
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15