Իր պատգամավորական գործունեության ընթացքում Էդմոն Մարուքյանն իրեն երբեւէ թույլ չի տվել օգտագործել այնպիսի բառամթերք, ինչպիսին օգտագործել է 7-րդ գումարման Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, անդարադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մանկունցը։ «Մասնավորապես՝ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով ուղիղ եթերում Ազգային ժողովի փոխնախագահի հասցեին եւ դրա արդյունքում որեւէ կերպ ներողություն չխնդրելով մասնավոր կամ հանրային՝ փոխնախագահից, պատգամավորներից, քաղաքացիներից։ Եւ այս ամենն այդ ամեն ինչի հետեւանքն է եւ սադրանքների շղթան շարունակվում է եւ որեւէ կերպ չարդարացնելով այն, ինչ տեղի ունեցավ՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից նորից վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի համար եւ ներողություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից այդ միջադեպի համար՝ միեւնույն ժամանակ դատապարտում եմ որեւէ կարգի նման դրսեւորում»,- ասաց Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իրենք բաց են ցանկացած քննադատության եւ առաջարկների համար։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ապօրինի ծագման գույթի բռնագանձման օրենքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրեն «դրսեւորում է անհասկանալի բառամթերքով, ագրեսիվությամբ»։
Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ չի քվեարկել այդ օրինագծին, այդ նախագծին եւ այն հանգամանքը, որ դրանից հետո նման կերպ է իրեն դրսեւորում, հիմք է տալիս ենթադրելու, որ խմբակցությունը, միգուցե, «սերտ կապեր ունի այն շրջանակների հետ, որոնք առնչվում են տվյալ երեւույթին»։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը, Մակունցը նշեց, որ «դա Իրենց իրավունքն է որպես պատգամավորներ, որպես խմբակցություն մասնակցել կամ չմասնակցել նիստերին»։
News.am
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03