Մոտ երկու ամիս դադարից հետո այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները ներկայացրեցին ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ, ապա նաև գրավով Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները: Դատարանի բակում Երկրորդ նախագահին աջակցելու էր եկել նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ակնկալում է, որ Քոչարյանին այսօր ազատ կարձակեն:
«Շուրջ երկու տարի է՝ ակնկալիքը մեկն է, որ ապօրինությունը, որն իրականացվում է Արցախի հերոսի, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ի վերջո, կվերացվի: Մենք դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Այսօր խորհրդանշական օր է, և ակնկալիքը մեկն է, որ Շուշիի ազատագրման օրն Արցախի հերոսն ազատ արձակվի, և, ի վերջո՝ Հայկը հաղթի Բելին»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ դատական այս ամբողջ գործընթացը խայտառակություն է, քանի որ դատավորը չի գործում՝ ըստ օրենքների և իր խղճի:
«Սա ազգային խայտառակություն է, թուրքին ծնկի բերած մարդը կալանքի տակ է: Դատարանը և դատավորը պետք է գործեն ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, այլ՝ ըստ օրենքների, Սահմանադրության, սեփական խղճի մտոք: Սա ոտքից գլուխ սարքած գործ է: Նիկոլ Փաշինյանի PR ակցիան տեղի չունեցավ: Փաշինյանը երկու տարի առաջ օգոստոսին հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց այն ոչ միայն՝ բացահայտված չէ, այլև փլվել է այս գործը: Բոլոր փորձերը՝ Մարտի 1-ը կարել երկրորդ նախագահի վրա, ապարդյուն են լինելու, որովհետև դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33