Ermenihaber.am-ի փոխանցմամբ թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ:
«Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախպայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն:
Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.
1.«Սիրիայի նկատմամբ ձեր վարած քաղաքականաթյունը ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք ,դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:
2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև , որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր , սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:
3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:»
4. «Մենք գիտենք, որ ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզրբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք »:
5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը անցակալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:»
6. «Վերջ տվեք Սիրիա զենքի և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի ցուցաբերեք»:
7. «Մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խուցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեն»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22