Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում և ավելի քան մեկ միլիոն մարդու աջակցություն է տրամադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ և ինչպե՞ս են իշխանությունները օգնում մարդկանց: «Մինչև կորոնավիրուսը մենք ունեցել ենք տնտեսական աճի շատ բարձր տեմպեր: 2019 թվականին արձանագրեցինք ՀՆԱ-ի 7,6 տոկոսի աճ: 2020 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով մենք ունեցել ենք 8,4 տոկոսի աճ: Իհարկե, կորոնավիրուսային համաճարակը հարվածեց մեր տնտեսությանը, և մենք արդեն աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա: Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում: Ավելի քան մեկ միլիոն ՀՀ բնակիչ արդեն ստացել է հակաճգնաժամային աջակցություն, այս կամ այն մակարդակի օժանդակություն: Կարծում եմ, որ մենք դեռ կարողանում ենք հաղթահարել այս ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի սոցիալական լարվածություն կա, բայց Կառավարությանը դեռ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։ «Ինչու եմ ասում «դեռ», քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս ամբողջ իրավիճակը: Ըստ իմ գնահատականների, առնվազն մեկ տարի մենք ապրելու ենք կորոնավիրուսով, համաճարակային իրավիճակով: Ակնհայտ է, որ մենք ՝ համաշխարհային տնտեսությունը, արդեն մտել ենք անկման փուլ: Պետք է շատ աշխատանք կատարել, որպեսզի տնտեսական ճգնաժամը չվերածվի մարդասիրական ճգնաժամի: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան»,- ընդգծեց Փաշինյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ԱՊՀ երկրները պայքարում համաճարակի դեմ, ՀՀ վարչապետը ասաց, որ ԱՊՀ երկներում նույն իրավիճակն է։ «Կորոնավիրուսը ավելի վաղ հայտնվեց մի երկրում, ավելի ուշ ՝ մեկ այլ երկրում, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք շատ նման իրավիճակներ: Չեմ կարծում, որ ԱՊՀ-ում և ընդհանրապես աշխարհում կան երկրներ, որոնք շատ ակնհայտ հաջողություններ և շատ ակնհայտ անհաջողություններ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում: Դա դեռ կախված է տեղական նրբություններից: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ունենք նույն իրավիճակը»,- եզրափակեց Փաշինյանը։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02