Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող Հայաստանի քաղաքացիները, չկարողանալով Վրաստանի տարածք մուտք գործել, մի քանի շաբաթ է՝ չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: Այս մասին քաղաքացիները պատմել են Shamshyan.com-ին։ «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին: Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է: Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ: Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով: Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»: Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն: Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշել է կայքին ահազանգած քաղաքացին։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02