Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի Մայիսի 9-ի փողոցի մի հատվածը՝ շուրջ 470 գծամետր երկարությամբ եւ 2350 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21 միլիոն 58 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 635 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 423 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Մայիսի 9-ի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կարվեն առաջին անգամ: «Մայիսի 9-ի փողոցը խիտ է բնակեցված, ճանապարհը գրունտային է, ոչ մի անգամ չասֆալտապատված:Այն ունի մեկ կիլոմետրից ավելի երկարություն, որի 470 մետրանոց հատվածը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ եկող տարվա ընթացում, նույն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայրավանքում կունենանք ճանապարհների շուրջ 70 տոկոս ասֆալտապատում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33