Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է արտահայտել Չինաստանի իշխանություններին մայիսի 8-ին Արեւելաչինաստանի ծովի վիճելի Սենկակու (Դիաուուդաու) կղզիների տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ, ըստ Տոկիոյի, ՉԺՀ-ի առափնյա պահպանության նավը ներխուժել է երկրի տարածքային ջրեր, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ճապոնական հանրային հեռուստաալիքը:
«Սենկակու կղզիները Ճապոնիայի տարածք են, ուստի մենք անընդունելի ենք համարում ներխուժումը մեր տարածքային ջրեր, ինչը խախտում է երկրի ինքնիշխանությունը»,- մեջբերում է հեռուստաալիքը դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը: Ըստ Ճապոնիայի ծովափնյա պահակախմբի` վիճելի տարածքում չինական նավը նաեւ որոշ ժամանակ հետապնդել է ճապոնական ձկնորսական նավին:
Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ վեճը Սենկակուի պատկանելիության հարցի շուրջ սրվել էր 2012 թվականի սեպտեմբերին Ճապոնիայի կառավարության կողմից այդ կղզիների «ազգայնացումից» հետո, ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել չինական հասարակության շրջանում եւ լրջորեն վատթարացրել էր երկկողմ հարաբերությունները:
Դրանից հետո չինական նավերը պարբերաբար հայտնվում են արշիպելագի տարածքում եւ ցուցադրական կերպով մտնում են այն գոտի, որը Տոկիոն իր տարածքային ջրերն է համարում:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03