Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին դրական արդյունքներ է սպասում Միխաիլ Սաակաշվիլիի աշխատանքից: Այս մասին նա ասել է մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում:
«Սաակաշվիլիի աշխատանքից արդյունքներ եմ ակնկալում նրա նշանակման ոչ թե երկրորդ օրը, այլ առաջիկա ամիսների ընթացքում: Արդյունքներ բիզնեսում ապակարգավորման և մաքսային բարեփոխումների առումով»,- ասել է նախագահը:
Զելենսկին նշել է, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ լինելու ընթացքում կարողացել է հաղթահարել կոռուպցիան և մաքսատունը դարձնել ժամանակակից:
«Մենք նրա հետ շատ ենք խոսել այդ մասին: Նա պատմել է, որ ժամանակին նոր մարդկանց է նշանակել մաքսայինում, հետո բոլորին հեռացրել է: Որոշ ժամանակ անց նորերին է նշանակել և ստիպված է եղել կրկին հեռացնել: Դե, այդպիսի բարդ բան է մաքսայինի բարեփոխումը: Ես ցանկանում եմ, որ նա դրանով զբաղվի»,- հավելել է Զելենսկին:
«Երկրորդ պահը. նա ունի բավականին ամուր ներդրումային կապեր շատ երկրների հետ: Երբ նրանք կառուցում էին Բաթումը, բազմաթիվ ներդրողներ ներգրավվեցին. այդ ժամանակ կառուցեցին մեծ ցանցային հյուրանոցներ: Նա փորձ ունի»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսին հայտարարել է, որ նրան հետաքրքրում է նաև Սաակաշվիլիի օգնությունը կենսաթոշակների բարեփոխման գործում: «Նա քիչ գործ չունի, և քիչ չեն սպասվող բարեփոխումները»,- ամփոփել է Զելենսկին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44